HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Սլավյանսկի բազար»-ում քիչ անց Հայաստանը կներկայացնի Լիլուն

lilu-11.07.09Երևանի ժամով 24:00-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կմեկնարկի միջազգային «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնի մրցութային առաջին փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող երգչուհի Լիլուն հանդես կգա 14-րդ համարի ներքո: «Անկեղծ ասած` հուզվում եմ, բայց աշխատում եմ այնպես անել, որ դա ձայնիս վրա չազդի»,- ելույթից րոպեներ առաջ «Հետքին» տված հարզացրույցում ասաց Լիլուն: Այսօր նա կներկայացնի իր հեղինակային «Ամպերից վեր» երգը, իսկ վաղը` Սոֆիա Ռոտառուի «Նեբո էտո յա» կատարումը: Հայ երգչուհին Բելառուս է ժամանել հունիսի 5-ից եւ անմիջապես մասնակցել փորձերին: «Մինչեւ հիմա ամեն ինչ շատ լավ է ընթացել, ես երգել եմ, իրենք ինձ նկատել են: Երգել եմ օրկեստրի հետ, որի դիրիժոր Միխայիլ Յակովլովիչ Կիմբերգը ներկայացված է ժյուրիում, նա արդեն գիտի, թե ես ինչ հնարավորությունների տեր եմ, այնպես որ ամեն ինչ լավ է: Այսօր էլ երգել ենք ժյուրիի համար, որպեսզի նրանք պատկերացնեն, թե մենք ինչպիսի կատարողներ ենք»,- պատմեց երգչուհին: Մրցույթի 16 մասնակիցներից միջազգային ժյուրին կընտրի լավագույն եռյակին եւ եւս մեկին կշնորհի «Գրան պրի»: Բոլոր հաղթողները կստանան դիպլոմներ եւ գումարային մրցանակներ: Ժյուրիի նախագահը լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեն է, մյուս անդամները ներկայացնում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Իտալիան, Ղազախստանը, Ուկրաինան, Մոլդովան, Չեխիան: «Ես հպարտ եմ, որ Հայաստանն եմ ներկայացնելու, բայց իմ հետեւում մեր  պետության ուժը չեմ զգում, ինձ ոչ ոք չի աջակցել ընդհանրապես, ես միայնակ եմ այստեղ եկել: Մշակույթի նախարարությունը մեծ քաշքշուկով մի կերպ թուղթ տվեց, որ ես երգչուհի եմ, որպեսզի կարողանամ ներկայանալ մրցույթին: Հիմա էլ այստեղից լսում եմ, որ թերթերում գրում են, թե ես այն երգչուհին չեմ, որ կարող է Հայաստանը ներկայացնել: Ես կապացուցեմ բոլորին, որ Լիլուն այն երգչուհին է, որ կարող է մեր երկիրը պատվով ներկայացնել»,- ասում է Լիլուն: Հայ երգչուհին «Սլավյանսկի բազարը» համեմատեց «Եվրատեսիլի» հետ, քանի որ. «այս մրցույթի համար աշխատում են հազարավոր մարդիկ, շատ շքեղ համերգ է լինելու, շատ աստղեր են այստեղ եկել` ֆրանսիացի Լառա Ֆաբիանն ու գերմանացի Սառա Քոնորը»: Լիլուն չի հասցրել շփվել Բելառուսում ապրող մեր հայրենակիցների հետ, քանի որ մրցույթի փորձերը գերծանրաբեռնված են անցնում: «Ես միայն հասցնում եմ երգել, ուտել ու քնել»: Հայ երգչուհուն Բելառուսում աջակցում է երգիչ Սերգեյ Գրիգորյանը: «Սլավյանսկի բազար» մրցույթը ուղիղ եթերով կհեռարձակվի «РТР-планета» հեռուստաալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter