HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11-ամյա Լուարան կներկայացնի Հայաստանը

Քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Ներկայացված յոթ թեկնածուներից հեռուստադիտողների SMS քվերակությամբ եւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով ընտրվեց 11-ամյա Լուարա Հայրապետյանը: Նա նոյմբերի 21-ին Հայաստանը կներկայացնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Ֆուտբոլային թեմայով «Բարսելոնա» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Լուարան է: Նա ներկայացնում է Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Դո Ռե Մի» մանկապատանեկան կենտրոնը: Նշենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 13 պետություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter