HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասվել է կամուրջը

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Արճիս գյուղի տարածքում` «Այրում» ՀԷԿ-ի ավելացած ջրերի բացթողման հետևանքով կամուրջ է վնասվել: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի պետական սահմանի «Մ-6» ավտոմայրուղու 77-րդ կմ-ի վրա գտնվող կամուրջը (լայնությունը` 11,90 մ, երկարությունը` 17 մ) մասամբ վնասվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի և վտանգավոր: Դեպքի վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի եւ կապի նախարարները, Տավուշի փոխմարզպետը, Նոյեմբերյանի ոստիկանության և «Ճանշին» ՓԲԸ-ի պետերը, Այրումի քաղաքապետը, Արճիս և Լճկաձոր գյուղերի գյուղապետերը, «Այրում» ՀԷԿ-ի տնօրենը, Նոյեմբերյանի ազգային անվտանգության ծառայության տարածքային տեսուչը: «Այրում» ՀԷԿ-ից դադարեցվել է ավելացած ջրի հոսքը, ինչից հետո կամրջի վրայով թույլատրվել է միայն փոքր մարդատար մեքենաների երթևեկությունը, բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունն ապահովվել է շրջանցիկ ավտոճանապարհով` Իջևան քաղաքով: «Դեպքի վայրում որոշում է կայացվել` մինչեւ կամրջի վերականգնման աշխատանքների ավարտը «Այրում» ՀԷԿ-ից բաց չթողնել լրացուցիչ ջրի հոսք»,-տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter