HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 12-ի դրությամբ` ազատ արձակված 265 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 265 դատապարտյալ: ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի տարածած տեղեկանքում նշվում է հուլիսի 12-ի դրությամբ պատժից ազատված դատապարտյալների թվաքանակն` ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 49 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 24 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 17 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ - ազատվել է 6 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 60 դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ - ազատվել է 25 դատապարտյալ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ - ազատվել է 30 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 25 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս - ազատվել է 5 դատապարտյալ, անչափահասների տեղամաս - ազատվել է 3 դատապարտյալ, բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 3 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 8 դատապարտյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter