
Երեկ հայտարարվել են «Սլավյանսկիյ բազար» միջազգային արվեստի մրցույթի մրցանակակիրները: Հայաստանը ներկայացնող երգչուհի Լիլուն մրցանակի չի արժանացել, քանի որ ցածր միավորներ է ստացել միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Երկու մրցութային օրվա արդյունքներով` Լիլուն 200 հնարավորից ստացել է 158 միավոր եւ զբաղեցրել վերջին հորիզոնականը 16 մասնակիցների շարքում:
«Սլավյանսկիյ բազար» միջազգային արվեստի մրցույթի «Գրան պրիին» է արժանացել Ռուսաստանը ներկայացնող Դիմա Դանիլենկոն, որը վաստակել է առավելագույն 198 միավոր:
Առաջին մրցանակը ստացել է մոլդովացի երգիչը, 2-րդ մրցանակը կիսել են Բելառուսի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները, իսկ 3-րդ մրցանակին արժանացել է ուկրաինացի երգիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել