HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Փոխհատուցում` կարկտահարության վնասների դիմաց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի վերջին ԼՂՀ Մարտունու եւ Ասկերանի շրջաններում տեղացած ուժեղ կարկուտից տուժել էին տասնյակ համայնքների պատկանող ցանքատարածություններ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանի խոսքերով, կարկտահարությունից լիովին կամ մասամբ տուժել են ընդհանուր առմամբ 1636 հա մշակովի տարածքներ: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Վնասված խաղողայգիների մասով նախատեսվում է սեփականատերերին հատուցել 2009թ. կատարված ծախսերը եւ նրանց երկու տարով ազատել վարկերի մարումից: Նախնական որոշում կայացվեց նաեւ կարկտահարված հացահատիկային դաշտերի վերաբերյալ, ըստ որի, փոխհատուցում կտրվի 10 ցենտներից ցածր բերք ստացած հողօգտագործողներին, իսկ լիովին վնասված ցանքատարածությունների առնչությամբ առաջարկվեց տվյալ տարածքներն այս տարի մշակել կոլեկտիվ եղանակով` պետական օժանդակությամբ, գյուղնախարարության վերահսկողության ներքո: Առանձին օժանդակություն է նախատեսվում նաեւ կարկտահարությունից առավել տուժած Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ եւ Կոլխոզաշեն գյուղերի այն բնակիչներին, որոնց ունեցվածքը /կենդանի թռչուններ, բանջարաբոստանային կուլտուրաներ եւ այլն/ զգալիորեն տուժել է կարկտահարությունից: Այժմ ունեցվածքի չափերի ճշտման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո բնակիչներին, ամենայն հավանականությամբ, ֆինանսական օժանդակություն կցուցաբերվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter