Ջրախեղդ են եղել Մխչյան և Այգեշատ գյուղերի 2 բնակիչ
Երեկ, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրավազաններից մեկում մարդ է խեղդվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների կատարած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք, հետագա աշխատանքների համար պահանջվել է ջրասուզակ»,-տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կեպերի բաժինը:
Ժամը 20.15-ին Երևանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական հերթապահ խումբը և մի ջրասուզակ, իսկ ժամը 20.35-ին` Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Ժամը 21.30-ին համատեղ ուժերով ջրավազանից հանվել է մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Տարոն Գևորգյանի դիակը:
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին Այգեշատ գյուղի ջրանցքում խեղդվել է նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Արթուր Գասպարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել