HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Առաքելյանը ցանկացած ատյանում պատրաստ է ապացուցել, որ պարտք չէ

14_07-h_araqelyan«Անցյալ շաբաթ, երբ ես ասուլիս էի հրավիրել, «խիստ պատահաբար» նույն ժամին դատ է տեղի ունենում, և որոշում են, որ վեց տարի առաջ Հարություն Առաքելյանի ղեկավարած ֆիրման պարտք է «Նաիրիտ» գործարանին: Զարմանալին այն է, որ այսքան ժամանակ ոչ ոք այդ պարտքի մասին ձայն չէր հանում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ վերջերս մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին, թե Հարություն Առաքելյանի հանդեպ, ով եղել է «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու նախկին գլխավոր տնօրենը, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հայտարարել է հետախուզում` «Նաիրիտի» հետ գործարքներ կատարած ՍՊԸ-ի կուտակած շուրջ 6 միլիոն 528 հազար դրամի դեբիտորական պարտավորությունների համար: Հ. Առաքելյանը, ինչպես նախկինում, այսօր էլ ասաց, որ ինքը որևէ հայցադիմում, ծանուցագիր չի ստացել: Նա նշեց, որ «Նաիրիտի» հետ ինքը կապ ունեցել է, ունի և ունենալու է, և «պատահական մարդիկ, որոնք այսօր ձեռք են գցել ղեկավարումը, նրանք չէ, որ պետք է ուղղորդեն ինձ»: «2005 թ. դեկտեմբերի փաստաթուղթ կա ձեռքիս, որտեղ նշված է, որ «Ջանկօգ-քիմ» կազմակերպությունն իմ ձեռքից վերցրել է պետությունը, կառավարիչ է նշանակել, կառավարիչը 6-7 ամիս աշխատել է ու դատարանին ներկայացրել, որ այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել` համաձայն օրենքի»,- ասաց նա: ՀՌԱԿ ատենապետի պնդմամբ` պարզապես նրանց պետք էր այս աղմուկը, «Նաիրիտը» «ոսկորը գցում է» Հակոբ Ավետիքյանի բերանը, «Ազգ» թերթը տարածում է, թե Հ. Առաքելյանը պարտք է, ու աղմուկը տարածում են սփյուռք. «Այս ամենի մեջ զգուշավոր գտնվեցին «Նաիրիտի» իրավաբանը, լրատվական ծառայությունը, որ իրենք նախօրոք գիտեին, որ կեղծ է, ու լրագրողների հարցին, թե եթե պարզվի` կեղծ է այս ամենը, ի՞նչ կանեն, ասել էին` մենք ներողություն կխնդրենք»,- ասաց նա: Հ. Առաքելյանը լրագրողներին ներկայացրեց «Նաիրիտ» գործարանի հաշվապահական փաստաթղթերից մեկը` պարտատերերի ցուցակը, որտեղ «Ջանկօգ-քիմ»-ի անունը բացակայում է: «Ստացվում է, որ «Նաիրիտ» գործարանը, Հակոբ Ավետիքյանը և «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը ինձ որպես հանցագործ որակեցին: Դա իրենց վրա էժան չի նստելու»,- հավաստիացրեց Հ. Առաքելյանը: «Պայթյունից մեկ ամիս առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից դուրս է եկել 35 մլն դոլար: 22 մլն դոլար գնացել է դանիական ինչ-որ խմբի, 8 մլն գնացել է Մոսկվա, Հայաստանում ֆիզիկական անձի տրվել է գումար… Իրենց ասածն եմ ասում`այդ վթարը վերացնելն արժեր 150 հազար դոլար: Ինչո՞ւ 35 մլն դոլարից այդքանը չդրեցիք` ձեր պայմանագրային պարտավորությունները չկատարեցիք, որ պայթյուն եղավ, ու մարդիկ մահացան: Այսօր էլ տանում են մահացածների վրա, թե իրենք էին մեղավոր պայթյունի համար»,- ասաց նա: Հարություն Առաքելյանը ներկաներին հավաստիացրեց, որ ինքը որևէ մեկին պարտք չէ, որևէ մեկից նամակ, ծանուցագիր` դատարան ներկայանալու համար, չի ստացել և ցանկացած ատյանում պատրաստ է ապացուցել, որ ինքը որևէ մեկի պարտք չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter