Ներսես Կարամանուկյանը նշանակվել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ
Հուլիսի 18-ից Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը:
Ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ պարոն Ն. Կարամանուկյանը կդառնա Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:
Իր կողմից Ն. Կարամանուկյանը հավելել է, որ իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի Արդշինինվեստբանկի, որպես կայուն և վստահելի բանկի, ձեռքբերումների պահպանման և ավելի զարգացման համար:
«Այստեղ աշխատում են արհեստավարժ և բանիմաց մասնագետներ, որոնց հետ մենք շատ լուրջ և կարևոր ծրագրեր ենք իրականացնելու: Մեր հետագա գործունեության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես առկա միջազգային ֆինանսական դժվարությունները, այնպես էլ մեր երկրի տնտեսության առանձնահատկությունները` մեր բոլոր հաճախորդների համար շարունակելով ապահովել լավագույն պայմաններ բանկի ծառայություններից օգտվելու համար»,- ավելացրել է Ն. Կարամանուկյանը:
Ներսես Կարամանուկյանը ծնվել է 1959 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական մասի գործերի կառավարիչը: Վերջին ութ տարիների ընթացքում, մինչև նոր նշանակումը, եղել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երևանյան գրասենյակի ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել