HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռ. Հակոբյան. «Հայաստանը շատ ավելին ունի կորցնելու»

12_05-r-hakobyanՎերլուծաբան Ռուբեն Հակոբյանն այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ եռանախագահող պետությունների նախագահների հայտարարությունից հետո թե' Ադրբեջանում, թե' Հայաստանում լուրջ քննարկումներ են սկսվել: Ու թեև այդ հայտարարությունը նոր բան չի պարունակում իր մեջ, սակայն այդ դրանով այդ պետությունների ղեկավարներն անթաքույց հայտնում են, որ իրենք շատ վճռական են տրամադրված ղարաբաղյան հարցի լուծման գործում, և իրենց ձեռնտու չէ Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանումը: Վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ այս հայտարարությունն իր մեջ որոշակիորեն պարտադրանք է պարունակում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հանդեպ: «Մի քանի իրողությունների առկայության պայմաններում Հայաստանը միջազգային դիվանագիտական հարթության վրա հայտնվել է ոչ բարենպաստ պայմաններում: Առաջին իրողությունն այն է, որ ամբողջ ղարաբաղյան հակամարտության ընթացքում երբեք ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսքան ջերմ ու դինամիկ չեն զարգացել, ինչքան վերջին տարվա ընթացքում: Ռուսաստանն ակնկալում է Ադրբեջանից` նրա միջոցով պահպանել իր ազդեցության գոտին, ինչի ուղղությամբ արդեն քայլեր իրակաանցվել են: Վերջերս Ռուսաստանի նախագահն այցելեց Ադրբեջան, որտեղ բավականին լուրջ տնտեսական և քաղաքական բնույթի պայմանագիր ստորագրվեց: Ադրբեջանը դրա փոխարեն Ռուսաստանից ակնկալում է ադրբեջանամետ վերաբերմունք ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ»,- ասաց նա` նշելով, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի համագործակցության ջերմացման համար որևէ պետության չպետք է մեղադրել, քանի որ յուրաքանչյուրն իր գործունեության մեջ առաջնորդվում է իր ազգային և պետական շահերով: Մյուս հանգամանքը, ըստ վերլուծաբանի, այն է, որ Թուրքիան, որը ամբողջ ղարաբաղյան հակամարտության ընթացքում ձգտում էր մուտք գործել այդ հակամարտության մեջ, փորձում էր դերակատար լինել տարածաշրջանային զարգացումների մեջ, և դա չէր հաջողվում: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի շնորհիվ կարողացավ լուրջ դերակատարություն ունենալ մեր տարածաշրջանում ու ղարաբաղյան հակամարտության հարցում: «Եթե մինչ այդ Թուրքիային Հայաստանն էր դրա համար խոչընդոտում, այս դեպքում հենց Հայաստանը նպաստեց դրան: Հայաստանյան  իշխանություններն այսօր անկեղծ չեն ժողովրդի նկատմամբ, նրանք չեն փորձում բացատրել այն, ինչ այսօր կա բանակցային սեղանին: Կամ իսկապես ամբողջությամբ չեն տիրապետում բանակցային գործընթացին, կամ գուցե շատ գաղտնի բաներ կան: Իսկ Ադրբեջանում այդպես չէ. այնտեղ գրեթե ամբողջ քաղաքական սպեկտորն անդրադառնում է այս հարցին, ու բոլորն էլ կարողանում են իրենց մասնակցությունը բերել դրան»,- ասաց նա: Առաջիկայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ, Ռ. Հակոբյանի կարծիքով, որևէ փաստաթուղթ չի  ստորագրվի. Ինչ-որ մանրամասնությունների շուրջ միայն կարող են համաձայնության գալ: «Սակայն կարծում եմ` սկսվել է գործընթաց, և այս քայլը կնպաստի այդ գործընթացի զարգացմանը: Գուցե կոպիտ հնչի, բայց պարտադրանքի չափից է կախված, թե համաձայնություններն ինչքան շուտ կիրականանան: Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քաղաքական իրողությունների դասավորվածությունը ոչ ի նպաստ Հայաստանի է, և Հայաստանը շատ ավելին ունի կորցնելու»,- ասաց նա` հավելելով, որ վերջին 10 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցում եղել է հող`կարգավիճակի դիմաց մոտեցումը, որը Ռ. Հակոբյանի կարծիքով` այս փուլի համար պրագմատիկ մոտեցւոմ է: Վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ այսօր մեր քաղաքական դաշտի, կուսակցությունների պահվածքն ավելի շատ սպառողի հոգեբանություն է հիշեցնում, որոնք սպասում են, որ ինչ որ առաջարկ լինի, ու դատափետեն այդ առաջարկը: «Հեշտ է քննադատել` ոչինչ չառաջարկելով: Այսօր քաղաքական դաշտն իր պահվածքով, իր մակարդակով նպաստում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ոչ ի օգուտ Հայաստանի: Ու սա առաջին հերթին գալիս է մեր երեք նախագահների պահվածքից: Նրանք պետք է կողք կողքի նստեն, իրենց ունեցած ինֆորմացիայով ծրագիր մշակեն, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter