HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական տվյալներով` ուղևորներից 40-ը ազգությամբ հայ են

15_07-aircrashԻրանի հայ համայնքից «Հետքին» տեղեկացրին, որ նախնական տվյալներով` ուղևորներից մոտ 40-ը ազգությամբ հայեր են: Մյուսների մասին տեղեկությունները ճշտվում են, առաջիկայում կտեղեկացնենք: ՀՀ ԱԳՆ-ից «Հետքին» հայտնեցին, որ մոտակա մեկ ժամվա ընթացքում ակնկալում են ունենալ զոհերի թվի ու քաղաքացիության մասին տվյալները: Իսկ «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը «Կասպյան ավիաուղիներ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ուղևորների մեծ մասը եղել են հայեր: Դեռևս պարզ չէ` արդյոք այլ ազգի ներկայացուցիչներ եղե՞լ են ինքնաթիռում, թե՞ ոչ: Ինքնաթիռը 22 տարվա վաղեմության էր: Նշենք, որ «BBC»-ն հայտնում է, որ Իրանի ուղևորափոխադրումների մեծ մասն իրականացվում է օդային ճանապարհով: Վերջին երեք տարում աղետներ չեն եղել: Իրանի Քաղաքացիական և ռազմաօդային նավատորմերի ինքնաթիռները հին են, գտնվում են վատ վիճակում իրենց տարիքի և տեխնիկական սպասարկման պակասի պատճառով: 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր, արևմտյան երկրների կողմից Իրանի նկատմամբ իրականացված առևտրային էմբարգոները ստիպել են երկրին հիմնականում գնել Ռուսաստանում արտադրված ինքնաթիռներ` Բոինգների, ինչպես նաև ամերիկյան ու եվրոպական այլ մոդելների պակասը լրացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter