HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական տվյալներով` զոհվածներից 6-ը ՀՀ քաղաքացիներ են

15_07-aircrashԹեհրան-Երևան ինքաթիռի զոհված ուղևորներից 6-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 30-ից ավելի ուղևորների ազգանունները վերջանում են «յան»-ով: Այս մասին «Հետքին» հաղորդեց Քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: ՀՀ քաղաքացիներ Սուրեն Սողոմոնյանը և Գրիգոր Բարսեղյանը ինքնաթիռի անձնակազմից են: Հայտնի է նաև, որ զոհվածների մեջ երկու երեխա կա: Հայաստանում Իրանի դեսպանատունը հրաժարվեց տեղեկություններ տրամադրել զոհերի վերաբերյալ, թեև լրատվական բաժնից «Հետքին»տեղեկացրին, որ «Կասպյան ավիաընկերությունից» իրենք ստանում են զոհվածների վերաբերյալ տվյալներ: Իրանի Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոնտազեր Խորասանը պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրան-Երևան թռչող ինքնաթիռի բոլոր 168 ուղևորները մահացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter