Վաղը սգո օր է
Հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:
Նախագահ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաև մեր հայրենակիցները:
Մենք չենք կարող հետ բերել կորուստները և մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին:
Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով և արիություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել