HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը` Լոռու եւ Շիրակի մարզերում

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում: Նախագահը Սպիտակում ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի եւ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջել քաղաքի տոնի առթիվ կազմակերպված մշակութային ցուցահանդեսում:

Ս. Սարգսյանը Սպիտակում, Գյումրիում եւ Շիրակամուտում այցելել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների շինհրապարակներ, ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին: Սերժ Սարգսյանը շփվել է այդ համայնքների բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: «Շիրակամուտ համայնքում ներկայումս լայն թափով ընթանում է երկրաշարժից անօթեւան դարձած ընտանիքների համար նախատեսված թվով 25 բնակելի տների շինարարությունը: Շիրակամուտում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է արդեն 20 տարի վագոն-տնակում ապրող Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքում, ում բնակարանն արդեն կառուցվում է: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցում Վարդեւանյանները երկրի Նախագահի հետ խոսել են իրենց հոգսերի եւ ակնկալիքների, այդքան երկար սպասված տունն ունենալուց հետո կյանքի նոր փուլ սկսելու մտադրությունների մասին»,- հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահ Սարգսյանը քաջալերել է բազմազավակ ընտանիքին` ասելով, որ պետությունն անելու է ամեն ինչ` հնարավորինս արագ լուծելու բնակչության հատկապես խոցելի խավի սոցիալական խնդիրները: ՙԱյն, որ այս հարկի տակ չորս երեխա է մեծանում` ամենամեծ հարստությունն է, եւ պետությունը պետք է այսպիսի ընտանիքներին առաջնահերթ զորավիգ լինի՚,-ասել է Սերժ Սարգսյանը հյուրընկալ ընտանիքին եւ խոստացել ներկա գտնվել նրանց բնակարանամուտի արարողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter