HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՀանձնաժողովը մեղադրելու է ոստիկանությանը ԵԽԽՎ 1677 բանաձևում կա պահանջ` գտնել և պատժել «Մարտի 1-ի» զոհերի մեղավորներին: «Առավոտը» հետաքրքրվեց, թե Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահն իր ամփոփիչ զեկույցում ի՞նչ է գրելու այս մասով, չէ՞ որ դեռ ոչ մի մարդասպան-հանցագործ հայտնաբերված և պատժված չէ: Aravot«Դեռ ժամանակ կա, և եթե մինչև սեպտեմբեր առաջընթաց գրանցվեց, շատ լավ, եթե չգրանցվեց, ապա հանձնաժողովն առաջինը մեղադրելու է ոստիկանությանը և նախաքննական մարմնին: Որովհետև հանձնաժողովը չունի քննչական լիազորություններ, ինչն ունեն համապատասխան մարմինները, հանձնաժողովն ընդամենը տալու է նրանց կատարած աշխատանքի իրավական և քաղաքական գնահատականը»,- ի պատասխան` ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: HJՍտվերային է 80 տոկոսից ավելին Վերջերս ռուսական խոշորագույն «Եվրոսետ» ընկերությունը հեռացավ Հայաստանից` հայտարարելով, որ բջջային հեռախոսների շուկան այստեղ «սև» է: «Եվրոսետի» նախագահ Ալեքսանդր Մալիսը կրկին պարզաբանումներ է ներկայացրել Հայաստանից հեռանալու իրենց որոշման վերաբերյալ: Նրա գնահատմամբ` Հայաստանի և Ռուսաստանի բջջային հեռախոսների շուկաների էական տարբերությունն այն է, որ Հայաստանի բջջային շուկայում ստվերն ավելի քան 80 տոկոս է, իսկ Ռուսաստանում շուկայի 90 տոկոսը «սպիտակ» է: «Որպես խոշորագույն դիլլեր` մենք ունեցել ենք արտասահմանյան տեխնիկայի ամենացածր մուտքային արժեք: Չնայած դրան` մենք չկարողացանք մրցակցել շուկայի տեղական խաղացողների հետ, քանի որ նրանցից ոչ բոլորն են օգտագործել ներկրման օրինական սխեմաներ, և ապրանքի վերջնական գնում ներառված չեն եղել պարտադիր վճարումները և տուրքերը»,- պարզաբանել է Մալիսը: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` 2007-ին Հայաստան է ներկրվել 27 հազար, 2008-ին` 333 հազար, իսկ ընթացիկ տարվա հինգ ամիսներին` ընդամենը 46 հազար 675 հատ բջջային հեռախոս: Hayoc-ashxarhԿորցնում են Ղարաբաղը Նպաստավո՞ր են, արդյոք, Մադրիդյան սկզբունքները Հայաստանի համար: Ըստ ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանի` այս հարցի պատասխանը կարելի է ստանալ` հետևելով ադրբեջանական արձագանքներին: «Ադրբեջանում գաղտնազերծումից հետո բավական մեծ աղմուկ բարձրացավ: Քաղաքական շրջանակներում ևս մեծ քննարկումներ եղան, և նրանք պնդում են հետևյալը` այս սկզբունքներով նրանք կորցում են Լեռնային Ղարաբաղը: Այսինքն` կարծում են, որ եթե նշված սկզբունքները կյանքի կոչվեն, Ադրբեջանը կորցնելու է Ղարաբաղը, չնայած որ Ալիևը այսօր էլ փորձում է հանգստացնել` ասելով, որ երբեք չեն տա Ղարաբաղը»,- նշում է Խ. Հարությունյանը: 168-jamՈւշաթափվել է մեկուսարանում Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է ՀԱԿ երիտասարդական թևի անդամ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը: Թերթի տեղեկություններով` նա երկու անգամ ուշաթափվել է, և ըստ բժիշկների` նյարդային ցնցում է ունեցել: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների` նրա առողջական վիճակը վատացել է ոստիկանի կողմից գլխին ստացած հարվածի պատճառով: HraparakԱնհրաժեշտ են կադրային փոփոխություննե՞ր «Հրապարակի» տեղեկություններով` նախագահական նստավայրում քննարկվում է առաջիկայում մի շարք կադրային փոփոխությունների անհրաժեշտությունը` որպես իրավիճակը լիցքաթափելու միջոց: Դրանցից ամենաուշագրավը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնաթողության հարցն է, որի պաշտոնավարման մեկ տարին էլ դեռ չի լրացել: Չնայած նա ամեն շաբաթ ներկայանում է նախագահական և Սերժ Սարգսյանին մանրակրկիտ զեկուցում դատարաններում քննվող գործերի մասին ու հնազանդորեն կատարում նրա հրահանգները, սակայն փոքրիկ վրիպումներ է թույլ տվել, ինչով արժանացել է «բարձրյալի» զայրույթին: Մեզ հաջողվեց պարզել միայն, որ Սերժ Սարգսյանին հատկապես զայրացրել է այն, որ նա ինչ-որ հարցում փորձել է թյուրիմացության մեջ գցել իր «վերադասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter