Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից, նույն օրը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել