HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մերժեց Փաշինյանի երկամսյա կալանքի մասին որոշումը բեկանելու միջնորդությունը

01_07-Pashinyan5Վերաքննիչ դատարանը` Մհեր Աղրամանյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանների միջնորդությունը` բեկանել Կենտորն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկամսյա կալանքի մասին որոշումը: Դատավարությունը սկսվել է ժամը 16:00-ին և ավարտվել մոտ 17:40-ին: Վերաքննիչ դատարանը նիստը  գումարել է առանց Նիկոլ Փաշինյանի, թեև Փաշինյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբանները` Արթուր Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը, Արա Զաքարյանը և Տիգրան Մուրադյանը միջնորդել էին, որպեսզի Վերաքննիչ դատարնը նիստը գումարեր Փաշինյանի ներկայությամբ: Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարանում): Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter