HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԷլի Վարդանիկի որդին Երեկ երեկոյից Մարալիկ քաղաքը շրջափակվել է ոստիկանության մեծաքանակ ուժերով եւ հատուկ նշանակության ջոկատայիններով: «ՀԺ»-ի տեղեկություններով` պաշարման պատճառը երեկոյան տեղի ունեցած ռազբորկան է եղել: HJԸստ այդմ` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր սափրագլուխներով հանդերձ, վիճել է ինչ-որ անձանց հետ: Ի վերջո Ս. Ղուկասյանը եւ նրա սափրագլուխները գործի են դրել իրենց մոտ եղած հրազենը: Առնվազն մեկ մարդ հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Մարալիկի ոստիկաններին հաջողվել է Վարդան Ղուկասյանի որդուն եւ նրա սափրագլուխներից մի քանիսին ձերբակալել: Կեսգիշերի դրությամբ նրանք դեռ պահվում էին ոստիկանության Մարալիկի բաժնում: Վարդան Ղուկասյանի հնարավոր գրոհից տեխացի իրենց գործընկերներին պաշտպանելու համար Մարալիկ են ժամանել ոստիկանական լրացուցիչ ուժեր: Հակաքարոզչությո՞ւն, թե՞… Ինչպես հաղորդում են ղարաբաղյան մեր աղբյուրները, ՀՀ իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ եւ ԼՂՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, ԼՂՀ մարզային իշխանությունները արդեն մի քանի օր է` Ղարաբաղի տարբեր շրջաններում թռուցիկներ են բաժանում: Այդ թռուցիկներով, սակայն, ԼՂՀ իշխանությունները ոչ թե տեղեկացնում են ժողովրդին այն մասին, թե ինչ վտանգավոր զարգացումներ կան ԼՂ հիմնախնդրի շուրջ, այլ, որքան էլ տարօրինակ է, ՀՀ առաջին նախագահ ԼԵւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչություն են անեւմ: Թռուցիկների վրա գրված է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը  հանձնել է Գետաշենը, Շահումյանը, Գյուլիստանը»: Թե ինչո՞ւ են իշխանությունները նման ակցիա նախաձեռնել Ղարաբաղի շրջաններում, որտեղ դրա կարիքը, կարծես թե` պետք է չլիներ, առայժմ պարզ չէ: Սակայն այդ փաստն արդեն ապացուցում է, որ իրենց ընդդիմանալու հարցում ՀՀ իշխանություններն այսօր անգամ Ղարաբաղից են վտանգ տեսնում եւ չեն բացառում, որ այդ պարագայում Ղարաբաղի բնակչությունը կարող է միանբալ համաժողովրդական շարժմանը: HraparakԻրական մեղավորները կպատժվե՞ն Մարտի 1-ի գործով մասնագիտացած դատախազ Կորյուն Փիլոյանի որոշմամբ երեկ քր. գործ է հարուցվել խաղաղ ցուցարարների դեմ ոտնձգությունների փաստով: Փիլոյանի որոշման համար հիմք են հանդիսացել այն տեսանյութերը, որտեղ պարզ երեւում է, որ ոստիկանները վազում են քաղաքացիների ետեւից, հետապնդում նրանց, բռնում եւ մահակներով ջարդում: Հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել նաեւ փաստահավաք խմբի հրապարակած փաստերի առթիվ, երկու դեպքում էլ որպես կասկածյալ անցնում են ոստիկանները: Հատկապես «Չերյոմուխա» պայթուցիկն օգտագործած եւ քաղաքացիների վրա կրակած ոստիկանները, որոնց մասին փաստահավաք խումբը զեկույց ներկայացրեց, արդեն հարցաքննվելու են, եւ եթե իշխանությունը, իրոք, քաղաքական որոշում է կայացրել` պատժել մարտի 1-ի իրական մեղավորներին, ՀՔԾ-ում հարուցված այս քրեական գործը սենսացիոն ընթացք կարող է ունենալ: Սա կարող է նշանակել, որ ԼՂՀ կոնֆլիկտի սրընթաց կարգավորման շրջանում Սերժ Սարգսյանի վարչախմբին օդի նման անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բացահայտումներ: Շուտով նաեւ «Ֆլեշ» կուսակցություն Մեր տեղեկություններով, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մտադիր է կուսակցություն հիմնադրել եւ հենց դրանով է զբաղված ամառային հանգստի այս շրջանում: Նա այդ նպատակով անգամ հրաժարվել է հանգստանալու մտքից եւ զբաղված է կուսակցության հիմնադրամն նախապատրաստական աշխատանքներով: Իսկ կուսակցականներ հավաքագրելու համար նա, ըստ մեր աղբյուրների, բավական խոչամանկ տակտիկա է ընտրել: Սեփական կուսակցության շարքերը Սերժ Սարգսյանի կողմնակիցներին ներգրավվելու համար նա վստահեցնում է, թե ստացել է նախագահի «դաբրոն», եւ իր կուսակցույթւոնն ընդամենը իր վաղեմի ընկերոջը` Սերժին, աջակցելու նպատակով է ստեղծվում: Քոչարյանի համակիրներին իր կողմը գրավելու համար Բեգլարյանը հավաստիցանում է, թե ինքն էլ ի հիասթափված ու զզված Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, եւ ապագա կուսակցությունն ընդամենը Քոչարյանի վերադարձն ապահովելու նպատակ է հետապնդում: Բարսեղ Բեգլարյանը փորձում է իր շուրջը հավաքել նաեւ Տիգրան Սարգսյանի հարկային փաթեթեից դժգոհ պատգամավորներին, որոնք մոտ բոլոր առիթներն օգտագործում է, որ քննադատի Տիգրան Սարգսյանին, եւ նույնիսկ հայտարարել է, թե զղջացել է, որ ժամանակին Տիգրան Սարգսյանի լոբբինգով է զբաղվել ու նրան դարձրել վարչապետ: Որպես իր անկեղծության ապացույց` Բեգլարյանն ափսոսանքով հիշատակում է դլոարի «կուրսի» փոփոխման պատճառով մի գիշերվա մեջ մի քանի միոլոին դոլարի կորուստը: «Չերյոմուխայից» վնասված դեմքը վերկանգնեցին Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում վիրահատվել է մարտի 1-ին ծանր վնասված ստացած Արթուր Ավագյանը: «Յութուբ»-ում տեղադրված նրա նկարը` այտին հսկայական խոռոչով, ցնցել էր բոլորին: Այդ կադրերը դիտելուց հետո են Լոս Անջելեսի մեր հայրենակիցներն առաջարկել նրա բուժումը կազմակերպել ԱՄՆ-ում: Բժիշկներ Վաչե Պարտագճյանն ու Գաբրիել եւ Երվանդ Ասլանյանները Գլենդելի հիվանդանոցում 3.5 ժամ տեւած բարդ վիրահատության ընթացքում տառաիցորեն նորոգել են երիտասարդի դեմքը, որը վնասվել էր  «Չերյոմուխայի» կրակահերթից: Վիրահատությունը իրականացվել է Հայկական կրթական բարեսիրական, հայ ատամնաբույժների միության եւ այլ կազմակերպությունների հովանավորությամբ: Արթուր Ավագյանը , որ ուտելու, խոսելու լուրջ խնդիրներ ուներ, հրաշքով է փկվել: Նա վեցամսյա բուժման կուրս պետք է անցնի Հայաստանում, ապա կրկին մեկնի ԱՄՆ` 2-րդ վիրահատության: AravotԴե ֆակտո անկախությունից դեպի իրական անկախություն «Մադրիդյան սկզբունքների» մասին միակ գովեստով խոսողը Հանրապետական կուսակցությունն է: «Առավոտը» հարցրեց ՀՀԿմամուլի խոսնակ , ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, թե ինչո՞ւ է իր կուսակցությունը շահեկան համարում այդ փաստաթուղթը: Ի պատասխան` պարոն Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն մեզ համար շահեկան է համարում արդեն հրապարակված սկզբունքները, քանի որ դրանցում տեղ են գտել հայկական կողմի համար սկզբունքային հայտնի երեք առաջարկները: Մենք միշտ ասել ենք եւ այժմ էլ պնդում ենք, որ միակողմանի զիջումների չենք գնալու, իսկ Ղարաբաղի հարցի լուծման վերջնական արդյունքը չի կարող լինել առանց Ղարաբաղի ժոովրդի կարծիքը հաշվի առնելու: Մադրիդյան սկզբունքներում փաստացի ամրագրված է ԼՂՀ անկախությունը, եւ Հանրապետականը վերջնականապես կողմ կլինի որեւէ լուծման, որում ԼՂՀ-ի` այսօր առկա իրական անկախությունը կամրագրվի իրավական անկախությամբ»: Hayoc-ashxarhՊայթյո՞ւն Իրանական «Caspian Airlines» ընկերության ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման պատճառներից մեկը Իրանում համարում են պայթյունը: Ինչպես նշել է Ռուսաստանում Իրանի դեսպանատան խորհրդական Սաիդ Ադինելուն, նախնական տվյալներով ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել, բայց ստուգվում են նաեւ այլ վարկածներ: Ըստ Թեհրանի օդանավակայանի մենեջեր Ահմեդ Մոմենի հայտարարության` օդաչուի հետ վերջին կապի ընթացքում «ամեն ինչ նորմալ է եղել. Ոչ մի տեխնիկական անսարքություն չի գրանցվել»: Երեխաները ռազմի դաշտերում Հեղափոխական պայքարի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որչափ կհաջողվի հասարակության տեսադաշտից վերացնել 3-րդ, 4-րդ եւ այլ անձանց, որոնց կարծիքը նույնպես արժանի է ուշադրության: Անհրաժեշտ է աչքի առաջ թողնել միայն երկուսին: Հանցավոր վարաչխմբին եւ հանցավոր վարչախմբի դեմ պայքարող ազատատարարներին: Այդ խնդիրը նեոբոլշեւիկները, կարծես թե, հաղթահարեցին. Հրապարակում միայն իրենք են. ընդդիմադիր այլ գործիչների մասին մարդիկ սկսել են մոռանալ: Այժմ պետք է ավելի հետռուն գնալ եւ տպավորություն ստեղծել, թե պայքարի են ելել բոլորը. Ալեհեր ծերունիներից մինչեւ կրծկեր նորածիններ: Հավանաբար, համարվում է, թե համազգային պայքարի գիտակցությունն այդ կերպ կներթափանցի յուրաքանչյուր անտարբեր սրտի մեջ, ստիպելով դրան թրթռալ, կատույգացնի եւ ընդմիշտ կմնա այնտեղ` որպես ազատասիրությունից ձուլված գնդակ: Համենայնդեպս, ՀԱԿ երիտասարդական թեւի կտրուկ ակտիվացումը, իրավապահների հետ փոքրիկ ակտիվիստների մշտական ընդհարումները վկայում են հենց այդօրինակ մարտավարության մասին: Արդյունքում երիտասարդների մեջ կան ձերբակալվածներ, իսկ երեկ թերթերը տեղեկացրին, որ նրանցից մեկի` «Նուբարաշենում» գտնվող Տիգրան Առաքելյանի առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել: Թող աստված նրան առողջություն տա, բայց, դատելով ամենից, լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ ՀԱԿ ղեկավարների պարագայում, միայն թե` արդեն հոգեկան առողջության հետ կապված: Քանզի նորմալ մարդը երբեք չի օգտագործի երեխաներին պատերազմում: AzgԹուրքիան նախապատրաստվում է Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպմանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլկային պատասխան խաղը նշանակված է հոկտեմբերի 14-ին, որպես հանդիպման վայր նշվել էր նախագահ Գյուլի ծննդավայր Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտը, որը վերջերս հիմնովին վերանորոգվել է, տեղավորում է 32.500 ֆուտբոլասերի: Ենթադրվում էր, որ Կեսարիայի վերանորոգված մարզադաշտը կբացվի Թուրքի-Հայաստան հանդիպումով : Սակայն թուրքական կրթական համակարգի աշխատողների արհեստակցական միության Կեսարիայի քաղաքային երկրորդ մասնաճյուղի ապրիլին ձեռնարկած հակահայ քարոզարշավն ու «չեմ ուզում իմ քաղաքում ետսնել ազերի եղբորս դահիճներին» ձեւակերպմամբ ստորագրահավաքը գերազանցեցին ենթադրությունները: Քարոզարշավի կազմակերպիչները, ինչպես հուլիսի 14-ի համարում նշել է Հուրիեթը, հավաքել եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովին է ներկայացրել Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումը Կեսարիայում անցկացնելու դեմ 250,000 ստորագրությունը: Եթե հանդիպումը տեղափոխվում է այլ քաղաք, ապա մարզադաշտի բացումը նախատեսվում է կատարել սեպտեմբերի 5-ին Թուրքիա-Էստոնիա հանդիպումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter