Շագանակագույն զանգված` «օրենքով գող» Արտեմի մոտ
Հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի Արտեմ Մ.-ին:
Վերջինս 37 տարեկան է և քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է «Արտեմ» մականունով: Նրա մոտից անձնական զննությամբ իրավապահները հայտնաբերել են մոտ 1 գ մուգ շագանակագույն զանգված: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել