HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիկնայք` Ղարաբաղյան հարցի և հասարակության վերաբերմունքի մասին

Վերլուծաբան Անուշ Սեդրակյանն ու հոգեբան Կարինե Նալչաջյանը այսօր «Հայելի» ակումբում խոսեցին ԼՂ հիմնահարցի և դրա հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին: 15_05-k-nalchajyanԿ. Նալչաջյանը նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններն այս հարցում միմյանցից ծայրահեղորեն տարբերվում են: Տպավորություն կա, թե հայկական հանրույթի համար Արցախյան խնդիրը մի տեսակ հետին պլան է մղված: Իսկ ադրբեջանցիների համար այն առաջնային տեղ է գրավում: «Բայց, այնուամենայնիվ, մեր հանրույթը Արցախի խնդրի նկատմամբ անտարբեր չէ, եթե վտանգ սպառնա, խմորումներ անպայման կլինեն, հանրությունը ոտքի կկանգնի»,- ասաց նա: Ա. Սեդրակյանն էլ, ով վերջերս է վերադարձել Ղարաբաղից, ասաց, որ նրանց մոտ որոշակի մտավախություն կա, թե որքանով է Հայաստանը շահագրգրռված և ներգրավված ԼՂ հիմահարցում: «Նախագահներն արդեն բազմիցս հանդիպել են: Դա նշանակում է, որ դրանք չեն կարող լինել պրոտոկոլային հանդիպումներ, այդքան հաճախակի հանդիպումների ետևում կան ռեալ գործընթացներ: Ու այստեղ մեծ խնդիր է առաջանում, քանի որ այդ գործընթացների մեծ մասից տեղյակ չենք: Հանրությունը տագնապած է ինֆորմացիայի պակասից»: 17_07-a_sedrakyanՎերլուծաբանի կարծիքով` այդ նույն նյարդային մթնոլորտը նաև Ադրբեջանում է. «Ադրբեջանական քաղաքականությունն ինձ հիշեցնում է նախաեղեռնային հայկական քաղաքականությունը: Իլհամ Ալիևն անընդհատ նյարդային ինչ-որ տեղ է գնում: Մեկ գնաց Ռուսաստան` Մեդվեդևի հետ տեսակցելու, կամ գնաց Լոնդոն ու մարտական հայտարարություններ արեց»,- ասաց նա: Այսօր իշխանության գլուխ են կանգնած Ղարաբաղի պատերազմում հաղթած մարդիկ, արդյոք դա վստահություն չի՞ ներշնչում: Անուշ Սեդրակյանի համոզմամբ` իշխանությունը գենացեղային կատերգորիա չէ, և, ի վերջո, Արցախյան պատերազմը հաղթեցին այն ժամանակ, երբ պետության գլխին ղարաբաղցի չէր: «Ես ինքս` իբրև ծագումով ղարաբաղցի, չեմ ուզում այդ հարցը դնել քննարկման, որովհետև մենք միշտ վարել ենք ազգային էմոցիաների քաղաքականություն: Հայ դատի խնդիրն էլ պատմական հիշողության և էմոցիաների քաղաքականություն է, մինչդեռ Ղարաբաղի հարցը ռեալ պետական շահի խնդիր է, որը մենք պետք է պաշտպանենք` անկախ ծագումնաբանական տեսություններից»,- ասաց նա` հավելելով, որ «տարածք ընդդեմ ստատուսի» բալանսը վիրտուալ հաղթանակ է, որովհետև իրավական ստատուսը անորոշ կատեգորիա է, որ երբեք չես իմանա, թե ինչով կվերջանա: «Ղարաբաղյան հիմնահարցը միշտ եղել է քաղաքական դիվիդենտների հարց, և դրա վրա բոլորը շահել են: Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական դիվիդենտներ են շահել դրանից, այժմ պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար»,- ասաց նա: Կ. Նալչաջյանն էլ նշեց, որ «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատումը հասարակության համար շատ վտանգավոր է, և դա է պատճառը, որ այդ դիրքերից է ժողովուրդը մոտենում և գնահատում այն բոլորը քայլերը, որոնք անում է նախագահը: Արդյոք Հայաստանի հասարակությունը հիվա՞նդ է: Այս հարցին ի պատասխան` հոգեբանը նշեց, որ դա կոպիտ ձևակերպում է: Ըստ նրա` հասարակությունը կարող է ընկնել հանրային նևրոզների մեջ, հուզականությունը բարձրանա, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը հիվանդ է: «Արժեքների անկում է տեղի ունեցել, արդարության նկատմամբ մարդկանց հավատը վերացել է: Այո, բարոյական անկում կա մեր հասակարակության մեջ»,- ասաց նա: Անուշ Սեդրակյանը, սակայն, գտնում է, որ մեր հասարակությունը հիվանդ է: «Ներկա դրությամբ` եթե հասարակության հայրենասիրական-բարոյական բալանսը ճիշտ մակարդակի վրա է, ապա քաղաքացիական բալանսը զրոյից ցածր է: Մարդիկ իրար չեն հավատում, օրենքները չեն գործում, մարդիկ հիասթափված են: Դրա համար այս հասարակության այս իրավիճակով Ղարաբաղյան հարցը շտապողականության տակ դնելը Հայաստանին, մեղմ ասած, ձեռնտու չէ»,- ասաց վերլուծաբանը` ավելացնելով, թե ինքը հույս ունի, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պայմանագրերի ստորագրման բեկանողը կլինի հենց Ալիևը: «Այդ պայմանագիրն օտար վերլուծաբանները որակում են իբրև երկու կողմից ոչ շահավետ: Ու թվում է, որ այս բանակցային գործընթացում առայժմ Ալիևի նյարդերը չեն դիմանում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter