HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական դատարանը մերժեց ֆրանսահայ փաստաբանին

p-arapyan Թբիլիսիի վարչական դատարանում ավարտվեց ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի գործով դատալսումը: Այսօր դատարանը հրապարակել է վճիռը և մերժել Պատրիկ Արապյանին` որպես «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպան ներգրավվելու Վրաստանի արդարադատության նախարարության մերժումն անվավեր ճանաչելու հայցը: Դատարանում Պատրիկ Արապյանի շահերը ներկայացնող վրացի փաստաբան Նինո Անդրիանաշվիլին «Հետքին» ասաց, որ իրենք այլ դատավճռի չէին էլ սպասում, քանի որ նախորդ նիստի ժամանակ պատասխանողը ներկայացրել էր օրենքի նոր փոփոխություն, համաձայն որի` արտասահմանցի փաստաբանին այլևս չի թույլատրվում ստանձնել Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը: Չախալյանները բողոքարկելու են դատավճիռը, և եթե նորից արդյունք չլինի` մտադիր են հասնել մինչև Եվրադատարան: Հուլիսի 22-ին նշանակված է նաև Վահագն Չախալյանի գործով վերաքննիչ բողոքի դատալսումը: Վահագն Չախալյանի պաշտպաններն արդեն երկու միջնորդություն են ներկայացել` Չախալյանների տանը հայտնաբերված զենքերի դատահետքաբանական փորձաքննություն անցկացնելու և հարցաքննելու այն վկաներին, որոնք Վահագն Չախալյանի դեմ ցուցմունք են տվել, սակայն առաջին ատյանի դատարանում չեն հարցաքննվել: Մասնավորապես, փաստաբանները միջնորդել են դատակոչել Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին և նրա որդուն` Գեորգի Պետրոսյանին: s-voskanyanԵրեկ Վահագն Չախալյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն այցելել է նրան Թբիլիսիի մեկուսարանում: Փաստաբանի փոխանցմամբ` Վահագնի տրամադրությունը բարձր է, իսկ տրամադրվածությունը` մարտական: Նա նույնիսկ շարունակում է ստեղծագործել բանտում. արդեն հասցրել է 300 էջի սահմաններում բանաստեղծություններ գրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter