HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները

Aliev-SargasyanՄոսկվայի « Պրեզիդենտ» հյուրանոցում այսօր կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները: Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեյի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները եւ արտգործնախարարները: Կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգվորման շուրջ բանակցությունները: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների` այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter