Նարդու առաջնությունը Էջմիածնում
Հուլիսի 18-ին մեկնարկեց 2009թ նարդու ՀՀ գավաթի առաջնությունը, որը տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում: Սա թվով 14-րդ առաջնությունն է: Այն կազմակերպել է ՀՀ նարդու ազգային ֆեդերացիան` հովանավորությամբ Էջմիածնի քաղաքապետարանի: Մասնակիցները 29-ն են` Երևանից և մարզերից:
Մրցութային առաջին օրը մասնակիցները մրցեցին երկար խաղաձևում` անհատական կարգով: Խաղն ընթանում էր միջազգային չափանիշներով: Առաջին փուլի տևողությունը կազմում էր 9 միավոր, իսկ եզրափակիչ փուլի համար սահմանվել է 13 միավոր: Հաղթողներին որոշելու են ՀՀ նարդու ազգային ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանն ու ֆեդերացիայի փոխնախագահը:
Առանձին գավաթներ, վկայականներ ու այլ մրցանակներ են նախատեսված կարճ եւ երկար խաղաձեւերի հաղթողների համար:
Վաղը` առաջնության երկրորդ օր, մրցապայքարը կընթանա կարճ խաղաձևում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել