HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Թբիլիսի

Հուլիսի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների  կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը և ՀՀ պետական եկամուտների  կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը: էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ, այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլիի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter