HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի մրցանակաբաշխությունը

Այս պահին տեղի է ունենում «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությունը: Էկումենիկ ժյուրիի մրցանակը շահեց վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը: Կինոլրագրողների մրցանակին արժանացավ Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը (Թուրքիա): «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջին մրցանակը ստացավ Լևոն Քալանթարի «Կովկասի զարմուհին» ֆիլմը: Նույն անվանակարգի երկրորդ մրցանակը տրվեց Արկա Մանուկյանի «Մեր աշխարհը» ֆիլմին: Խաղարկային ֆիմի աջաջին մրցանակին արժանացավ կրկին Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը: Արծաթե մրցանակ ստացավ Միխալ Ռոսայի  լեհական «Քերծվածք» ֆիլմը: Լավագույն խաղարկային ֆիլմի մրցանակը, ինչպես նաև 2 մլն դրամ պարգև  ստացավ Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը: Վավերագրական ֆիլմերից լավագույն ֆիլմի մրցանակին արժանացավ ռուսաստանցի Սերգեյ Բուկովսկու «Ողջերը» ֆիլմը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter