HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք Հայաստանից տեսանք ողջ աշխարհը»

Էլիզա Նազարեթյան

«Ինձ թվում է հենց սկզբից էլ դժվար է եղել այն ֆիլմերի ընտրությունը, որոնք պետք է լինեին մրցութային և նույնքան դժվար էր ընտրել դրանցից լավագույնները:Կարծում եմ շատ ուրախալի է, որ հաղթող ֆիլմերը` հատկապես Հայաստանի հարևան երկրներն են ներկայացնում, ինչպես Թուրքիան ու Վրաստանը»,-այսպես հակիրճ ամփոփեց փառատոնը «Միջազգային խաղարկային» ֆիլմերի ժյուրիի նախագահ, ճապոնացի ռեժիսոր Կոհեյ Օգուին:

Այսպիսով «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը ավարտված է, 5 միջազգային ժյուրիների հրապարակած արդյունքները հետևյալն են.

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

1. «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար:

2. «Արծաթե Ծիրան» մրցանակ լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար:

3. Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակը ստացավ Օզջան Ալփերը «Աշուն» ֆիլմի համար: 

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ

1. «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց դանիացի ռեժիսոր Անդերս Օսթենգորդին «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար:

2. «Արծաթ Ծիրան» ստացավ Սերգեյ Բուկովսկին «Ողջերը» ֆիլմի համար:

3.Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին «Մալագանի գերմարդիկ» զվարճալի ֆիլմի համար:

Հայկական համայնապատկեր մրցույթ

1. «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց Արկա Մանուկյանին «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմի համար:

Ժյուրիի կողմից դիպլոմներ ստացան Լևոն Քալանթարը «Կովկասի ազգականուհին» ֆիլմի և Ֆրեդերիկ Բալեգջյանը «Մեր աշխարհը» ֆիլմի համար: 

Հայակական համայնապատկեր մրցույթի ժյուրիի անդամ ռեժիսոր Գրիգոր Հարությունյանը նեշեց. «Ինձ համար` որպես քաղաքացի է շատ կարևոր այս փառատոնը, որովհետև սա ոչ միայն մեր մշակությանին կյանքի համար նշանակություն ունի, այլ ինձ համար նաև քաղաքականություն է: Սա այն կարևոր երևույթներից մեկն է, որ մենք կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին:Ինչ վերաբերում է առաջին մրցանակին` մենք այն «դժբախտաբար» ընտրեցինք առանց դժվարությունների և միաձայն, որովհետև այն իսկապես հիանալի ֆիլմ էր»: 

FIPRESGI-ի` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը շնորհվեց Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար:

Էկումենիկ ժյուրին մրցանակ շնորհեց Գևորգ Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար: Էկումենիկ ժյուրիի անդամ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ ֆրանսիացի Դենիս Մյուլլերին հատկապես գրավել էր ծանոթությունը հայ առաքելական եկեղեցու հետ: Նրա կարծիքով հայ առաքելական եկեղեցին շատ հզոր ու յուրահատուկ է և ահռելի ուժ ունի: 

«Փառատոնը հիանալի էր կամակերպված, ինձ դուր եկան բոլոր ֆիլմերը, որովհետև դրանք ողջ աշխարհի հայացքն էին: Ուզում եմ ասել ես չէի կարող պատկերացնել, որ Եվրոպայից դուրս` Հայաստանում և Հայաստանից մենք կարող էինք տեսնել ողջ աշխարհը»:

Վերջում փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը բոլորին հրաժեշտ տալով նշեց. «Փառատոնի հիմնական նպատակը եղել է երիտասարդների ախորժակը բացել ֆիլմ նկարելու համար և մենք հուսով ենք հաջորդ տարի ձեզ ցուցադրել այդ ֆիլմերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter