HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները նշում են քաղաքի, հանքագործի և մետալուրգի օրը

alaverdi-jpg Հուլիսի 19-ը Ալավերդիում տոնական օր է հայտարարված: Ալավերդցիները նշում են քաղաքի, հանքագործի և մետալուրգի օրը: Տոնական օրվա կապակցությամբ Ալավերդու քաղաքապետարանը նախապես տոնական միջոցառումների ծրագիր է մշակել, ըստ որի էլ, առավոտյան ժամը 11-ին քաղաքի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Տեր-Միքայել քահանա Շաղոյանի կողմից տոնի առթիվ մատուցվեց պատարագ:

alaverdi2Քարե կամրջի հարևանությամբ գտնվող պուրակում կազմակերպված Ալավերդու ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսում ներկայացվեցին Ալավերդու նկարիչներ Դավիթ Ղահրամանյանի, Հայկ Սիրադեղյանի, Վարուժան Վարդումյանի գեղանկարչական աշխատանքները, մանկապատանեկան և գեղարվեստի դպրոցների սաների գոբելենները, ժողովրդական վարպետ Սեյրան Աղվանյանի աշխատանքները: «Ալավերդիում մեծ հեղինակություն վայելող 46 տարի «Լազուր» ժողգործիքների համույթի ղեկավար Լազր Խեչիկյանի «Իմ Ալավերդի» երգով սկսվեց ցուցահանդեսը: alaverdi-veteransՄիջոցառմանը հատկապես բարձր տրամադրությամբ մասնակցում էին Ալավերդու Աշխատանքի և պատերազմի վետերաններ Ալեքսանդր Ավանեսյանը, Գերասիմ Ղարագյոզյանը և Վազգեն Թամազյանը: «Ես 51 տարի աշխատել եմ Ալավերդու պղնձաձուլական գործարանում, էլեկտրոլիզին անոդ եմ մատակարարել, ավագ վարպետ եմ աշխատել»,- ասաց Ալեքսանդր Ավանեսյանը: Հայրենական պատերազմի մասնակից Գերասիմ Ղարագյոզյանը ասաց, որ 41 տարի ձուլող է աշխատել: Վազգեն Թամազյանը 48 տարի պղնձաձուլական գործարանի էլեկտրոցեխում է աշխատել: «Ես ցանկանում եմ այսօրվա ուրախությունը շարունակվի մշտապես, քաղաքի ջահելությունը կարողանա նաև աշխատել, ընտանիք դառնան, որ օտարության մեջ քրեական աշխարհին զոհ չդառնան»,- ասաց Վազգեն Թամազյան: Տոնակատարության շրջանակներում այսօր քաղաքի պատկերասրահում կազմակերպվել է հայ անվանի ճարտարապետների աշխատանքների ցուցահանդես, մշակույթի պալատում ալավերդցիները կմեծարեն Վլադիմիր Մսրյանին, երեկոյան տոնական միջոցառումները տոնական համերգներով կշարունակվեն քաղաքի մարզադաշտում, որտեղ էլ ըստ նախատեսված ծրագրի Լոռու մարզպետը, Ալավերդու քաղաքապետը և «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությունը տոների առթիվ կշնորհավորեն ալավերդցիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter