Միջադեպ «Լայֆ» հանգստյան գոտում
Չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Սևանի թերակղզում գտնվող «Լայֆ» հանգստյան գոտում երեկ` հուլիսի 19-ին, ժամը 20:50-ի սահմաններում, վիճաբանությունը է տեղի ունեցել: Արդյունքում երևանցիներ 21-ամյա Մանուկ Մեներջյանը և Համբարձում Եղիազարյանը, 34-ամյա Գոռ Անանյանը ու 20-ամյա Իշխան Ղարագոզյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սևանի քաղաքային հիվանդանոց:
«Նախնական տվյալներով` հիշյալ անձանց վնասվածքները հասցվել են դանակով: Թե ովքե՞ր, դեռևս անհայտ է»,- ասում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս դեպքի վայրում է և քիչ անց կհաղորդի այլ մանրամասներ:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել