Տուժողի վիճակը ծանր է
Սևանի թերակղզում գտնվող «Լայֆ» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում վնասվածքներ ստացած 34-ամյա Գոռ Անանյանի վիճակը ծանր է: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա հարվածներ է ստացել նաև կրծքավանդակի մասում:
Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը հայտնել է, որ երեկ երեկոյան բոլոր հիվանդները տեղափոխվել են Երևանի հիվանդանոց:
«Միջադեպին ներկա ականատեսները պատմում էին, որ հնչել են նաև կրակոցներ»,-ասում է ֆոտոլրագրողը:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները ճշտել են հանցագործություն կատարողների տվյալները: Նախաքննության շահերից ելնելով` նշված անձանց անունները չենք հրապարակում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել