HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Արտերկրի գեղեցկուհիներն կայցելեն Հայաստանի պատմական վայրեր

missՀուլիսի 21-31-ը Հայաստանում կանցկացվի «Միսս 7 մայրցամաք» միջազգային գեղեցկության եւ նորաձեւության մրցույթը: Այսօրվանից Երեւան են ժամանում գեղեցկուհիներ տարբեր երկրներից` Լատվիա, Լիտվիա, Էստոնիա, Նիգերիա, Բրազիլիա, Սլովակիա, Չեռնոգորիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա: Մրցույթին մասնակցում են նաեւ 10 հայ գեղեցկուհիներ, որոնցից մեկը հուլիսի 25-ին կընտրվի «Միսս 7 մայրցամաք-Հայաստան» եւ մրցույթի եզրափակիչ փուլում կմրցի արտերկրի գեղեցկուհիների հետ: «Այս ընթացքում այդ 10 հայ աղջիկներից մեկին կտրվի «Միսս Եվրոպա եւ աշխարհ-Ջունիոր»-ի ուղեգիրը, նաեւ կընտրենք «Միսս ինտերկոնտինալ-Հայաստան» եւ «Թոփ մոդել-Հայաստան» հաղթողներին, որոնք կմասնակցեն միջազգային մրցույթներին Չեխիայում, Բելառուսում եւ Եգիպտոսում»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ, մրցույթի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը: Արտերկրի գեղեցկուհիները բացի մրցույթին մասնակցելուց այցելելու են նաեւ Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր` Խոր Վիրապ, Նորավանք, Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Ծաղկաձոր եւ Սեւանա լիճ: Միջազգային ժյուրին հուլիսի 29-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կընտրի «Միսս 7 մայրցամաք» մրցույթի հաղթողին: Ի դեպ, մրցույթի շրջանակներում Երեւանում կլինի նաեւ լիմուզինների շքերթ` արտերկրի գեղեցկուհիների մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter