Հայոց Մարդասիրական ճեմարանի սաների հաղթանակը
Հուլիսի 18-ին, Կալկաթայի CC&FC նշանավոր սպորտային ակումբում մեկնարկվեց Կալկաթայի ռեգբիյի առաջնության մրցաշրջանը: Մրցաշրջանի առաջին օրը խաղադաշտում հանդիպեցին «Kolkata Police» և Հայոց Մարդասիրական ճեմարանի սաները «Armenian SC»: Չնայած հակառակորդի ուժերին, հանդիպումն ավարտվեց ճեմարանի սաների փայլուն հաղթանակով: 22-5 հաշվով տղաները դուրս եկան մրցաշրջանի 1-ին դիվիզիայի եզրափակիչ փուլ` մեծ ուրախություն և պատիվ բերելով հնդկահայ համայնքին, ինչպես նաև Հայոց Մարդասիրական ճեմարանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել