HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Hi-Line ծառայությունը հասանելի է Հայաստանի 57 բնակավայրում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում,  Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի: Այսպիսով, «ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:

«Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ձգտումով ապահովելու շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով: Հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցը հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ 2011թ-ի հունիս ամսվա վերջում «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց  Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին: 

Hi-Line ծառայության բնակավայրերի ամբողջական ցանկի, միացման պայմանների, ինչպես նաև սակագնային փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter