HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ակումբի նախագահին ձերբակալել են

Ֆուտզալի ՀՀ չեմպիոն Երևանի «Էրեբունի» ակումբը օրեր առաջ վերադարձել է Կիպրոսից, ուր մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարին:

Երևան չի կարողացել վերադառնալ ակումբի նախագահ Արման Այվազյանը: Վերջինս ձերբակալվել է Կիպրոսում` կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանով: Այս փաստը երեկ թերթի հետ զրույցում հաստատել է Հայաստանում Կիպրոսի դեսպանատան աշխատակիցները: Դեսպանատան թերթի աղբյուրները տեղեկացրել են նաև, որ իրենց հասած լուրերի համաձայն, խոսքը բանկային կեղծ քարտերի օգտագործման մասին է, ու չի բացառվում, որ տվյալ գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեն այլ հայաստանցիներ ևս:

Առայժմ հայտնի չէ, թե ում մասին է խոսքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուները միջադեպը համարում են մասնավոր դեպք, ինչը կապ չունի ֆոտբոլի հետ, սակայն ստվեր է գցում ֆեդերացիայի աշխատանքների վրա: 

Մեկնաբանություններ (1)

Իրեն
Հայաստանում ամեն ինչ և ամեն ոք մասնավոր դեպքեր են, Վազգեն Խաչիկյանը, Հարսնաքարի» կրակոցները, կողոպտված մեծահարուտները, բենզին «լափած» ոստիկանական պաշտոնյան, լրագրողների ու ինտերնետի վրա բարկացած ոստիկանապետը, մտահոգված դատախազը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter