HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Ծեծողը զինծառայող է 2008 թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, ժամը 7-ի սահմաններում Հանրապետության հրապարակում քաղաքացու ծեծող ոստիկանի համազգեստով անձնանցից մեկի ինքնությունը, որը առանձնակի դաժանությամբ է հարձակվում գետնին ընկած քաղաքացու վրա եւ մահակով հարվածներ տեղում նրա մարմնի տարբեր մասերին, մեր տեղեկությունններով` հայտնի: Նա ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի զինծառայող Լյուդվիգ Ենոքյանն է: HJՀատուկ քննչական ծառայությունը փաստի առաջ է հայտնվել եւ այժմ արդեն ստիպված է լինելու պատասխանել այն հարցին, թե ինչու էին ՈԶ զինվորները մարտի 1-ի դեպքերի ժամանակ, վաղ առավոտյան, մարդկանց հետապնդում Երեւանի փողոցներում, ինչը մինչ օրս ՀՀ իշխանությունները հերքել են: Ղուկասյանի զոհը հաշմանդամ կմնա Անցյալ հինգշաբթի զինված վիճակով իբր ուխտագնացության մեկնած` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ով դիվադադար էր արել մարզի Սառնաղբյուրի գյուղը, իսկ այնուհետեւ իր «ուխտավոր» ընկերներից մի քանիսի հետ նույն օրը ձերբակալվել, ազատ է արձակվել: Լեգենդար Վարդանիկի լեգենդար որդին հուլիսի 16-ին իր ընկերների հետ հրազենով վիրավորել էր տեղի գյուղացիներից մեկին` Գեւորգ Հակոբյանին: Երեկ թերթին հաջողվել է լավատեղյակ աղբյուրներից ճշտել, որ Վարդան Ղուկասյանի որդու այս անգամվա զոհը հաշմանդամ կմնա. հրազենային վնաստվածքի արդյունքում նրա ձախ ոտքի ոսկորը փշրվել է: Ներկայացավ Հուլիսի լույս 20-ի գիշերը Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել եւ իրավապահներին ներկայանալուց հետո կալանավորվել 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո հետախուզման մեջ գտնվող Մուրադ Գրիգորյանը: Մուրադ Գրիգորյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 149-ը հոդվածով: AzgՔաղաքագետ Իգոր Մուրադյանն էլ անցանկալի անձ է Վրաստանի համար Հուլիսի 19-ին քաղաքագետ Իգոր Մուրադյանին արգելել են անցնել Վրաստանի սահմանը: Սակայն որեւէ պատճառաբանություն այդ պահին չեն ներկայացրել: Արդեն Երեւանում` գործի դնելով Թբիլիսիի ընկերական շրջապատը, Մուրադյանը պարզել է, որ արգելքի համար վրացական իշխանությունը երեք հավակնություն է ներկայացրել: Պարզվել է, որ նա վտանգավոր է Վրաստանի անվտանգության համար. «Վերջին 7 տարվա ընթացքում ավելի քան 60 վերլուծական հոդված եմ գրել Սամցխե-Ջավախքի մասին` անդրադառնալով քաղաքական, հասարակական խնդիրներին: Այդ հոդվածներում երբեք չեմ անդրադարձել Վրաստանի ներքին քաղաքականությանը: Հոդվածները գրել եմ ԱՄՆ-ի, Լոնդոնի եւ Բրյուսելի հետազոտական կենտրոնների համար»,- ասել է Իգոր Մուրադյանը: Ապրիլի վերջին քաղաքագետի հանդիպումը Ախալցխայի հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանի հետ նույնպես վրացական իշխանություններրի կազմած հավակնությունների թվում է: Մուրադյանը վերջին պատճառը բնորոշեց ամենազվարճալին ու ամենակրիմինալը. «Իբր ապրիլին բանակցություններ եմ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ, այն հաշվարկով, թե Սամցխե-Ջավախքի բնակչությունը կքվեարկի ընդդիմության օգտին, եթե տեղի ունենան արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ»: Ըստ Իգոր Մուրադյանի տեղեկությունների` վրացական իշխանությունները ցուցակ են կազմել` բաղկացած 20-25 հայերի ազգանուններից, որոնց մուտքը Վրաստան արգելվում է: Իգոր Մուրադյանը նկատել է, որ ցուցակին ծանոթ է, սակայն իր անունն այնտեղ չի գտել: HraparakԱրազափ գյուղի գյուղապետն ազատ է արձակվել Մեր տեղեկություններով` մոտ մեկ ամիս առաջ Արմավիրի Արազափ գյուղի գյուղապետ, Գոմո մականվամբ Մանվել Հարությունյանը, որ այս տարվա հունիսի 16-ին ձերբակալվել եւ կալանավորվել էր պետավտոտեսուչի աչքին հարվածելու համար, օրերս ազատ է արձակվել: ՀՀԿ-ական Հարությունյանի նկատմամբ, որը հարբած վիճակում գյուղամիջում մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ արյունլվա էր արել պետավտոտեսուչին, կիրառվել է չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը, այն դեպքում, որ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար Մուշեղ Սաղաթելյանը քրեական օրենսգրքի 316 հոդվածով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Այդ նույն հոդվածով մեկ տարվա ազատազրկում կրեցին նաեւ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդդիմության շատ ներկայացուցիչներ: Մահացել է Վռամ Գալստյանի որդին Հոկտեմբերի 27-ին գործով խմբի անդամ Վռամ Գալստյանը` Հունանյանների քեռին, բանտում ինքնասպան եղավ` կախվեց: Երեկ թերթը տեղեկացել է, որ Մոսկվայում մահացել է նաեւ նրա որդին` 24-ամյա Մասիս Գալստյանը, որը վրաերթի է ենթարկվել. մեքենան մխրճվել է այն սրճարանի մեջ, որտեղ նստած է եղել Մասիս Գալստյանը: Երեկ Մարտունիում սպասում էին երիտասարդի դիակը բերելուն: Նա ամուսնացած էր, ուներ 8 ամսական երեխա: Hayoc-ashxarhԲենզինը էժանացավ ևս 10 դրամով Տատանումները հաճախակի են դարձել Վառելանյութի ներքին շուկայում վերջին շրջանում հաճախակի են դարձել գնային տատանումները: Դրանք երբեմն-երբեմն կտրուկ բարձրանում-իջնում են: Ընդ որում, սովորաբար, գների անկումն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան բարձրացումը: Վերջին անգամ բենզինի գինը Հայաստանում կտրուկ բարձրացավ հունիսի սկզբին: Ընդամենը 15-20 օրվա ընթացքում ոլորտում գործող տնտեսվարողները այն թանկացրին 40 դրամով: Բենիզինի տարբեր տեսակների գները սկսեցին տատանվել 350-400 դրամի սահմաններում: Իսկ անցած մեկ ամսվա ընթացքում ներքին շուկան սկսեց էժանանալ: Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում բենզինի տարբեր տեսակների 1 լիտրի գինը նվազեց 20 դրամով: Իհարկե ոչ միանգամից, ինչպես նախորդ թանկացման դեպքում: Նախ` 10 դրամով էժանացավ հունիսի վերջին: Եվս 10 դրամով` գներն իջան անցած օրը:  Ներկայումս մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյարի» լիտրը վաճառվում է 330, «պրեմիումինը»` 350, «սուպերինը»` 380 դրամով: Ի տարբերություն նախորդ շրջանի, այս անգամ չեն փոխվել դիզվառելիքի գները: Թե մինչ այդ, և թե բենզինի վերջին էժանացումից հետո դիզելային վառելիքը վաճառվում է 270 դրամով: Դրանով հանդերձ, ասենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում այս շուկայում գները շուրջ 20 դրամով իջել են: Հերթական գնանկումը վառելանյութի ոլորտում զբաղված տնտեսվարողները պայմանավորում են միջազգային շուկայի զարգացումներով: Որոշակի աճից հետո իսկապես այստեղ նվազեցին գները: Միջազգային շուկայի փոփոխություններն այս կամ այն ձևով արտահայտվեցին նաև Հայաստանում:  Իհարկե, ներքին շուկայում տեղի ունեցող դրսևորումները որոշակի կասկածներ առաջացրին դրանց հիմնավորվածության շուրջ: Պատահական չէ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հունիսի կեսերին որոշեց վարույթ սկսել այս շուկայում: Թե վարույթ հարուցելուց հետո ինչ են ցույց տվել հանձաժողովի ուսումնասիորւթյունները, դեռ հայտնի չէ: Մինչ հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները` բենզինի գները հասցրել են նվազել 20 դրմով: Հետևաբար չի բացառվում, որ շուտով հանձնաժողովը որոշի դադարեցնել վարույթը: Այնուհանդրեձ, ակնհայտ է, որ այս շուկայում ինչ-որ բան այն չէ, այլապես անհասկանալի է, երբ խոշոր մասնակիցներից մեկը` «Քաղ. Պետրոլ Սերվիսը», տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հայտնում է, որ դադարեցրել է իր գործունեությունը, բայց մասնակցում և հաղթում է պետության կարիքների համար վառելանյութի ձեռքբերման նպատակով հանձնարարված մրցույին: Ընդ որում` առաջարկելով այնպիսի գին, որը 25-30 տոկոսով ցածր է շուկայականից: Հազիվ թե կարելի է ենթադրել, որ ընկերությունը վնասով է բենզին մատակարարում պետությանը: Ուստի` միայն այս փաստն ինքնին նշանակում է, որ բենզինի շուկայական գները չափից դուրս ուռճացված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter