HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպաբնակ երիտասարդները դատապարտում են Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը

Մոտ 40 ստորագրությամբ այսօր եվրոպաբնակ երիտասարդների կողմից հայտարարություն է տարածվել, որտեղ երիտասարդներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընդդիմադիր երիտասարդության դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: «Դրա գագաթնակետը եղավ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը: Շինծու մեղադրանքներ առաջ քաշելը, երբ տուժածը հանկարծ վերածվում է կասկածյալի, ապա` մեղադրյալի, բնորոշ է «երրորդ աշխարհի» ամենահետամնաց երկրներին: Ցավոք, հատկապես վերջին տարիներին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են այդ երկրներից հետ չմնալու համար»,-ասված է հայտարարության մեջ: Եվրոպաբնակ հայերը խստագույնս դատապարտում են ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը, պահանջում են ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, « այլապես այս խնդիրը ստիպված կլինենք բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ինչը, վստահ ենք, Հայաստանում հաստատված ապօրինի ռեժիմին ամենևին ձեռնտու չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter