HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրահեղձում Հրազդան քաղաքի Մեծ ջրանցքում

Հուլիսի 19-ին, ժամը 19.08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մեծ ջրանցքում հայտնաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ: Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ դիակը դուրս բերելու համար հարկավոր է իջեցնել ջրանցքի ջրի մակարդակը, և  անհրաժեշտ է ջրափրկարարների ու ջրասուզակների օգնությունը: Ժամը 21.00-ին կանչի վայր է հասել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փակվել է Սևանա լճից Ախպարա լիճ ջրի մատակարարումը, որը, սակայն, արդյունք չի տվել: Բաց  է թողնվել Հրազդան ՀԷԿ-ի դերեւացիոն ջրանցքի ջրի պարունակությունը: Ջրափրկարարները և սուզակներն սկսել են որոնողական աշխատանքները: Ժամը 04.04-ին ջրանցքից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 3 շենքի 1-ին բնակարանի բնակիչ, 1976 թ. ծնված Արմեն Մելքոնյանի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter