HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կվաճառի շուկան` հանուն աղջկա ապագայի

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, գալիք խորհրդարանական ընտրություններին պայքարելու է ոչ միայն իր անունը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, այլև իր աղջկա` Անահիտ Գևորգյանի:

Թերթի տեղեկություններով` նա ջանք չի խնայում իր ցանկությունն իրականություն դարձնելու համար, որի դիմաց պատրաստակամություն է հայտնել ընտրություններին ֆիանանսական լուրջ ծախսեր անել:

Ավելին` ասում են, որ նա մտադիր է վաճառել Դավիթաշեն թաղամասի իր սեփականությոն հանդիսացող շուկան` հանուն աղջկա ապագայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter