Սամվել Բաբայան. «Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանն անկասկած կպատվի»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե իր կարծիքով` Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. «Մենք պետք է պատրաստ լինենք, ես առաջինն եմ, որ չեմ ուզում այդ պատերազմը, բայց չի կարելի ամեն ինչ տալ, միայն թե պատերազմ չլինի»:
Բաբայանի խոսքով, անընդհատ հայտարարելով Ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական տարբերակի մասին, մեր հարեւանը թույլ չի տալիս այլ ճանապարհ գտնել:
Գեներալը վստահ է, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանն անկասկած կպարտվի. «Պատերազմը ոչ թե զենքի կամ զորքի թվով են հաղթում, այլ մտավոր եւ կազմակերպչական հնարավորություններով: Մեր առաջին գիծը հարյուր մետր է հեռու ադրբեջանական տներից, պատերազմի դեպքում Ադրբեջանը կունենա 2-3 միլիոն փախստականներ: Ադրբեջանի դիլետանտ իշխանությունը դա դեռ չի հասկանում: Հետո ոչ թե բանակն են կերակրելու նավթի փողերով, այլ այդ 2 միլիոն փախստականներին»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել