HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրահեղձում Ողջի գետում

Երեկ Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Ողջի գետի «Թթու ջուր» կոչվող հատվածում քաղաքացի է ջրահեղձ եղել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ողջի գետից` դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դուրս է բերվել Քաջարանի Բակունցի փողոցի թիվ 3/11 տան բնակիչ, 1964թ. ծնված Համլետ Անդրեսայանի դին եւ հանձնվել 1-03 ծառայության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter