Հարձակում «ՎՏԲ» բանկի մասնաճյուղի վրա, հափշտակել են 5 մլն դրամ
Այսօր առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում «ՎՏԲ» բանկի Երևանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Հարձակվողները հափշտակել են մոտ 5 մլն դրամ:
«ՎՏԲ» Հայաստան բանկի մամուլի ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ բանկի միակ վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվածի հանգամանքները պարզելունպատակով բանկի անվտանգության աշխատակիցները համագործակցում են իրավապահ մարմինների հետ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ դեռևս մանրամասներ հայտնի չեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել