HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Թերակատարվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է 2009թ. առաջին կիսամյակի ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, ըստ որի` բյուջեի առաջին կիսամյակի ծրագիրը մուտքերի գծով թերակատարվել է ավելի քան 8 տոկոսով: HJԸնդ որում, թերակատարվել է կառավարության կողմից դեռ մարտ ամսին կրճատված կիսամյակային ծրագիրը: Իսկ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, պետբյուջեի հարկային մուտքերը նվազել են ավելի քան 18 տոկոսով կամ մոտ 52 միլիարդ դրամով: Պետական բյուջեի հարկային մուտքերի հիմնական հարկատեսակի` ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26 տոկոսով կամ մոտ 37 միլիարդ դրամով: 2009 թվականի պետբյուջեի հարկային մուտքերը ամբողջությամբ կատարելու համար երկրորդ կիսամյակում պետք է հավաքագրվի 2 անգամ ավելի շատ հարկ, քան առաջին կիսամյակում: «Հոկտեմբերի 23-ի» գործը «արթնացրել են» «Մարտի 1-ի» քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը կամաց-կամաց ավելի լռակյաց է դառնում: Եթե նախկինում նա երբեմն-երբեմն կցկտուր գոնե մի երկու բառ էր ասում, ապա այժմ արդեն այդ երկու բառն ասելուց էլ է խուսափում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանը «Հայկական ժամանակին» ասել էր, թե դեռ կորոշեն` ինչ են անելու 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») մեղադրվողների հետ: Խոսքը «Հոկտեմբերի 23-ի» քրեական գործի մասին է, որով մեղադրվում են Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթևոսյանը, Պետրոս Մակեյանը: Ենթադրվում է, որ որոշելու պրոցեսը Հատուկ քննչականն արդեն սկսել է, քանի որ երեկ սույն գործով որպես վկա անցնող` «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը, ով լրջորեն տուժել էր հոկտեմբերի 23-ին, կանչվել է Հատուկ քննչական: Թերթն ադեն տեղեկացրել է, որ ավելի քան մեկ տարի իրավապահներն այս գործով չեն զբաղվել, և եթե այս գործով անցնող Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, ապա Շողեր Մաթևոսյանն ու Պետրոս Մակեյանը հասանելի են եղել, և նրանց ցանկացած պահի կարելի էր հարցաքննել, ինչը Հատուկ քննչականն այսպես էլ չի արել: Azg Հակերային հարձակում Arminko ընկերության վրա Հակերական հզոր հարձակում է կատարվել Arminko փրովայդերական ընկերության վրա, ինչի հետևանքով տասնյակ կայքէջերի, այդ թվում և «Ազգի» բազմաթիվ ընթերցողներ չեն կարողացել լիարժեք օգտվել ինտերնետային տարբերակից: Ըստ որոշ տվյալների` հարձակումը կատարվել է Սաուդյան Արաբիայից և Հարավային Կորեայից: Հարձակումը շատ կազմակերպված ու հզոր բնույթ է կրել, որը սկսվել է դեռ շաբաթ օրը, սակայն երեկվա գրոհը էլ ավելի հզոր է եղել և մեծ ջանքեր է պահանջվել այն չեզոքացնելու համար: Սակայն ի տարբերություն ադրբեջանական և թուրքական հակերների նմանատիպ հարձակումների, որոնք հակահայկական հայտարարություն են զետեղում, նման փորձեր այս անգամ չեն գրանցվել: Այս իրողությունը ապացուցում է, որ Հայաստանում, ինտերնետային անվտանգության բնագավառում գոյություն ունեն լուրջ բացթողումներ և խնդիրներ: 168-jam «Լույս» ու ստվեր Տնտեսության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության` նախօրեին հրապարակած տվյալները պետք է որ սառը ցնցուղ լինեին հասարակության համար: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16.3 տոկոս: Սակայն հասարակությունը դրան առանձնապես չարձագանքեց, քանի որ մարդիկ իրականում թքած ունեն պաշտոնական տվյալների վրա և տնտեսության մասին դատում են սեփական կենսամակարդակով: Փոխարենը երեկ մտքի հերթական «մարգարիտներն» է հայտնել վարչապետ տիգրան Սարգսյանը` հայտարարելով. «Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում այս տարի ստվերը կրճատվել է 16 տոկոսով»: Զարմանալի զուգադիպությամբ` գրեթե այնքան, որքան կազմել է տնտեսական անկումը: Այսինքն` պետք է ենթադրել, որ կամ ստվերային դաշտում գործող բոլոր սուբյեկտներն անցած վեց ամիսներին սնանկացել են (թեև դժվար է գտնել իշխանությունների հովանավորությունը վայելող որևէ սնանկացած գործարարի), կամ էլ Տիգրան Սարգսյանն այս հայտարարությունն անում է միանգամայն այլ նպատակով: Երկորդը ավելի հավանական է և դժվար չէ ենթարել` ինչու: «Մոռանալ ճգնաժամին» ռեժիմից հետո կառավարության անդամները` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ճգնաժամի մասին սկսեցին խոսել նույն խանդավառությամբ ու պաթոսով, ինչպես լռում էին դրանից առաջ: Այն պարզ պատճառով, որ ինչ որ պահից սկսած ճգնաժամը դարձավ շատ շահավետ` այլ պետություններից ու հատկապես միջազգային կազմակերպություններից հսկայածավալ վարկեր ստանալու առումով: Իսկ միջազգային կազմակերպությունները, ինչպես հայտնի է, վարկեր տրամադրում են ոչ այնքան տնտեսության զարգացման համար, որքան` ելնելով տվյալ պահի քաղաքական իրավիճակից: Հիմա պահը հարմար է` մի կողմից ճգնաժամ է, մյուս կողմից` ԼՂՀ հարցի կարգավորման մասին խոսակցություններն են ակտիվացել, և կարելի է անվերջ խոսել ճգնաժամի մասին: «Որքան խոսք` այնքան փող»: Այնպես որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը` ստվերի կրճատման մասին ուղղված է դոնոր երկրներին ու կազմակերպություններին , որոնք վարկերի կառուցածքում սիրում են հատկապես «պայքար ստվերային տնտեսության դեմ» տողը: Իսկ այն, որ Տիգրան Սարգսյանը որևէ կերպ չի մասնավորեցրել, թե հատկապես ինչի և որ ոլորտների հաշվին է նվազել ստվերը, նույնպես տեղավորվում է այս սխեմայի մեջ: Իրականում, ինչպես մեր, այնպես էլ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին քիչ է հետաքրքրում ստվերային տնտեսության կրճատումը: Երկուստեք կարևոր շահեր են, առաջին հերթին` ստվերային: HraparakՎճռաբեկի նախագահի հայրը դատի է տվել որդուն Վճռաբեկ դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանի հայրը դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարան` ազգանունը փոխելու, առանց իր համաձայնությամբ տան առքուվաճառքն անվավեր ճանաչելու հայով:  «Չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ նման անառակ զավակ եմ դաստիարակել, որը կրում է իմ ազգանունը»,-ասել է Յուրի Մկրտումյանի: Յուրի Մկրտումյանը խոստովանում է, որ 1980թ-ի, կոմունիստական հասարակարգի ժամանակ, լինելով դատախազության աշխատակից, չի կարողացել իր անունով սեփականություն ունենալ, ուստի Ձորաղբյուրի գյուղում կառուցել է տուն, որը հաշվարկվել է աներոջ անունով: Նրա մահից հետո նշված տունը մեխանիկորեն անցել է կնոջը: «...Ուրացող որդիս առանց իմ գիտության և թույլտվության, մոր անունով հաշվառված գյուղի տունը 2007թ-ին վաճառել է և իր համար Թումանյան փողոցի վրա գնել բնակարան: ...Երեք տարի է չի հետաքրքրվում իմ ճակատագրով»,-պատմում է Արմեն Մկրտումյանի հայրը: Բողոքի ակցիա Իրանում Երեկ Թեհրանում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իրանի իշխանությունների դեմ` կապված Թեհրան-Երևան ավիավթարի հետ: Ակցիայի մասնակիցներիը բողոքի նամակ են հանձնել իշխանություններին` «Կասպյան ավօաուղիների» և ընդհանրապես` իշխանությունների դրսևորած հանցավոր անփութության և իր երկրի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ անտարբերության դեմ: Aravot Դիմորդնե’ր, շտապեք, վաղը ուշ կլինի Այսօր` հուլիսի 23-ը, վերջին օրն է, երբ պետական բուհերի 2009 թվականի դիմորդները կարող են իրենց միջնակարգ կրթության ավարտական վկայականները` ատեստատները, ներկայացնել բուհերի ընդունող հանձնաժողովներին: Այս ժամկետը արդեն մեկ անգամ երկարացվել է, և հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր անելանելի դրության մեջ է. առանց այդ փաստաթղթի բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը, ըստ ընդունելության կանոնների 45-րդ կետի, չի կարող համարվել լրիվ, և դիմորդը չի կարող մասնակցել մրցույթին: Սակայն երեկվա դրությամբ մոտ 2000 դիմորդ, որոնց թվում` բավականին լավ միավորներ հավաքած շրջանավարտներ, դեռ չեն հանձնել իրենց ատեստատները, և եթե չհասցնեն դա անել այսօրվա ընթացքում, մեխանիկորեն դուրս կմնան մրցույթից: Նման «դնջությունը» ուղղակի անհասկանալի է: Թուրքիան միջնորդ չի դառնա ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին որպես միջնորդ միանալու Թուրքիայի նկրտումներին` հիշեցրել է թուրքերի և ադրբեջանցիների «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը և ասել է. «Դա հնարավոր չէ: Սա ֆրանսիացի համանախագահի խոսքերը չեն: Ողջամտությունը դա է պահանջում»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Ֆասիեն նշել է, որ դա առանձին գործընթաց է և որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter