Այն ժամանակ Անգլիան մոռացավ մանրադրամի մասին
Վարդան Խաչատրյան. «Չերչիլի ձևակերպումը, իմ կարծիքով, հանճարեղ է ուղղակի»
«Ադրբեջանը չի մասնակցում «Նաբուկոյին»: Ադրբեջանն այսօր ողջ իր կշիռը տեղափոխել է Ռուսաստանի դաշտ, և այսօր խոսում են այն մասին, որ Ռուսաստանը ակտիվացել է Ադրբեջանի թևում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այն պարագայում, երբ Արևմուտքը մոտ 10 մլրդ դոլարի տնտեսական ծրագրեր է իրականացնում, այդ թվում` «Նաբուկո» ծրագիրը, որքանո՞վ է իրատեսական, որ Արևմուտքը թույլ կտա Ադրբեջանին պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ:
«Եթե Ադրբեջանը զինատեսակների արտադրություն է իրականացնում սեփական երկրում, ուրեմն գոյություն ունի պատերազմական իներցիա: Սրան գումարենք այն հանգամանքը, որ ուղղակի Ալիևը հայտարարում է, որ ինքը չի կարող խաղաղասիրական խոսակցություններ վարել, որովհետև Ադրբեջանում արդեն ձևավորվել է երիտասարդություն, որի ռազմատենչությունը անցել է հնարավոր բոլոր սահմանները, և որը ձգտում է ռազմական կոնֆլիկտով լուծել հարցը: Եթե սրան գումարենք Իսլամական կոնֆերանսի երկրների սատարումը ադրբեջանական ծրագրերին, ուրեմն մենք կարող ենք ասել, որ ինչպես ադրբեջանական վերլուծաբաններն են հայտարարում` հնարավոր է, որ մենք ավելի մոտիկ ենք պատերազմին, քան խաղաղությանը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե նման պայմաններում, երբ պատերազմը ռեալ է, որքանո՞վ է տրամաբանական խոսել ազատագրված տարածքների «հանձնման» մասին, և ազատագրված տարածքները, այսինքն` հայկական կողմի այն ռազմական հաղթաթուղթը, որն ապահովում է խաղաղություն, «հանձնել» թշնամուն` «Ժառանգության» պատգամավորն ասաց, որ վախենում է, թե այս առումով ընկնենք Մյունխենյան համաձայնագրի օրը:
«Այն ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերին զիջվեց ամեն ինչ, Ուինսթոն Չերչիլը շատ հետաքրքիր ձևակերպում տվեց: Նա ասաց. «Անգլիան ուներ երկու շանս` այս ճանապարհի վրա ընդունել խայտառակությունը կամ ընդունել պատերազմը»: Անգլիան ընդունեց խայտառակությունը` մոռանալով, որ որպես մանրադրամ ստանալու է նաև պատերազմը: Այսինքն` եթե դու խայտառակությունն ընդունեցիր, հետո պատերազմը ստանում ես որպես մանրադրամ: Այս դեպքում Չերչիլի ձևակերպումը, իմ կարծիքով, հանճարեղ է ուղղակի»,- նշեց Վարդան Խաչատրյանը:
Նա ասաց, որ առաջ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները սոսկ ներքին օգտագործման համար էին և Ադրբեջանի սահմաններից դուրս չէին գալիս: Իսկ հիմա նա այդ հայտարարություններն արտասահմանում է անում, այսինքն` իրավիճակը փոխվել է:
«Տառացիորեն այլ բան է, երբ նա Մայենդորֆյան հայտարարագրի ընդամենը երրորդ օրը ուղղակի հայտարարեց, որ Ադրբեջանը կոնֆլիկտի լուծման ռազմական ճանապարհը չի բացառում: Դա արեց Հռոմում, հետո` Անգլիայում: Այսինքն` արդեն խոսքը վերաբերում է նրան, որ իսկապես Ադրբեջանը զգալի չափով պատկերացնում է, որ ինքը կարող է նաև փորձել ռազմական ճանապարհով լուծել հարցը: Մեր այն պատկերացումները, որ ռազմական ճանապարհով լուծելու տարբերակ չկա, բավական հարաբերական դրույթ է այսօր»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Նրա խոսքերով` համանման հակամարտությունների լուծման ուղին միշտ անցել է ռազմական բախումների ճանապարհով, այդ վտանգը միշտ լինելու է, և մեր դեպքում քաղաքակրթությունը հակառակ ընթացք չի ունենա:
էլզաս-Լոթարինգիա և Ղարաբաղ
«Դանիայից հարավ ընկած տարածքները պարբերաբար վիճարկվել են թե' դանիացիների և պրուսիացիների միջև, թե' Ֆրանսիայի և Պրուսիայի միջև, թե' դրանով Երկրորդ համաշխարհայինի սկիզբն է, փաստորեն, եղել` բուն զավթումները: Կարող եք Էլզաս-Լոթարինգիայի խնդիրն էլ տեսնել: Դրանից բացի` Իսրայելը և Պաղեստինը հաշվից շեղվել են, թե քանի պատերազմներ են տեղի ունեցել: Մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ այս ընթացքը կարող է նաև առավել անցանկալի համարվող շրջադարձ ունենալ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Անդրադառնալով էլզաս-Լոթարինգիայի օրինակին` լրագրողներից մեկն ասաց, որ այնտեղ կողք-կողքի ապրում են և' ֆրանսիացիներ, և' գերմանացիներ, և պատմական բոլոր հակասություններն ու պատերազմները վերջացած են, արդյոք երևու՞մ է հայերի և ադրբեջանցիների նման համակեցության հեռանկար` Ղարաբաղի դեպքում:
Պատասխանելով հարցին` Վարդան Խաչատրյանը նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լուրջ հակասություններ առաջացան անկախացած բոլոր հարևան հանրապետությունների միջև` Ուկրաինայի և Բելառուսի, Բելառուսի և Մոլդովայի, Մոլդովայի և Ուկրաինայի, Ռուսաստանի և Մոլդովայի և այլն: Սակայն այս հակասությունները պատերազմների չվերածվեցին, քանի որ մշակութային շերտը նույնն էր: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի հակասությունները պատերազմի վերածվեցին, քանի որ մշակութային շերտերը տարբեր էին, և հակամարտությունը դարերի պատմություն ուներ:
«Էլզաս-Լոթարինգիայի դեպքում բազմաթիվ պատերազմներով, արյունահեղություններով անցած գերմանացի և ֆրանսիացի ազգաբնակչությունը գոյատևում է կողք-կողքի: Իսկ մեզանում, անուամենայնիվ, եթե գնանք այդպիսի գոյատևման, էլի հակասությունները թաքցնենք, այսինքն` հիվանդությունը դեռ չբուժած` խորքը տանենք այն, կունենաք ապագա պրոբլեմներ: Այս առումով, խաղաղ գոյակցության առավել հավանական տարբերակը առավել ճշգրիտ սահմանազատումն է»,- ասաց բանախոսը:
Նա ընդգծեց, որ պետք է օբյեկտիվ լինել և հարց տալ, թե արդյոք հայերը, որոնք Արմենիքնեդը թողել են Բաքվում, վերադառնալու՞ են Արմենիքնեդ, թե՞ ոչ: Այսպես կոչված, ադրբեջանցի «ժամանակավոր տեղահանվածների վերադարձը» միշտ պետք է դիտարկվի այդ դաշտում:
«Պատերազմական գործողությունները սկսվել են Ադրբեջանի հաջողություններից: Հաջողությունները եղել են էթնիկական զտումները: Էթնիկական զտումների արդյունքում հայաթափվել են հսկայական տարածքներ: Որևէ մեկը այսօր հիշու՞մ է այդ տարածքների մասին, որոնք Ադրբեջանը բնակեցրել է մինչև վերջ: Ոչ մեկը այսօր չի հիշում: Եվ եթե դա բանակցությունների սեղանին դրված չլինի, մենք անընդհատ ունենալու ենք միակողմանի իրավիճակ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
«Հորիզոնը, ինչքան մոտենում ենք, այնքան հեռանում է»
Նրա խոսքերով` խորը մտահոգություն է պատճառում այն, որ, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներից ռեալ են միայն ազատագրված տարածքների «հանձնումը» և Ադրբեջանի` ժամանակավոր տեղահանվածներ համարվող բնակչության վերադարձը այդ տարածքներ: «Դա ոչնչով, ըստ էության, չի հակակշռվում, և առայժմ մենք ուղղակի չենք տեսնում այն հնարավորությունը, որը սոսկ կորուստների չի բերի մեզ: Իսկ այս առումով մենք կարող ենք ունենալ սոսկ կորուստներ, որովհետև հնարավոր հանրաքվեն, այնուամենայնիվ, այն ձևակերպմամբ, որով հայտարարված տեքստում կա, չի կարող ճշգրիտ ժամանակի մեջ տեղավորվել»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ` ինչ-որ բան զիջելիս պետք է հստակ իմանաս, թե ինչ ես ստանում դրա դիմաց, իսկ հայկական կողմն առայժմ ոչինչ չի ստանում: «Հեռավոր և վարդագույն նկարագրերը քաղաքականության մեջ ոչինչ են, առ ոչինչ խոսակցություններ են: Ինչքան ուզում եք խոսեք` աղքատներն ու սովյալները չեն կշտանալու վերջին հաշվով, եթե դուք, իհարկե, Նազովրեցի Հիսուսը չեք»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով անցկացվելիք հանրաքվեի հարցին` նա ասաց, որ «առաջացել է անհաղթահարելի հակակշռում». վտանգ կա, որ հանրաքվեն կարող է անցկացվել 2 տեղում` Ղարաբաղում և Ադրբեջանում` այն անձանց շրջանում, որոնք «Ղարաբաղի բնակիչ են համարվում»:
Վարդան խաչատրյանը նշեց, որ այս պարագայում թվերի մանիպուլյացիա է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների` Գերմանիայում մոտ 227 հազար անձնագիր է տպագրվել ղարաբաղյան բնակչության համար, իսկ «Ադրբեջանի նախագահի ընտրություններում, այսպես կոչված, «սեպարատ» քվեարկություն անցկացվեց, այսինքն` Ադրբեջանի բնակչությունը քվեարկեց` որպես առանձին էլեկտորատ, և առանձին ընտրատեղամասեր բացվեցին իբր թե «ղարաբաղաբնակների» համար, ովքեր տեղահանված էին և Ադրբեջանի այլ տարածքներում են ապրում: Վերջինների քանակությունը այս ընտրությունների ժամանակ ֆիքսվեց շուրջ 140 հազար մարդ, ինչը, ըստ էության, խորհրդային մարդահամարի բարձրագույն կետն է` կապված Ղարաբաղի ընդհանուր բնակչության հետ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Վարդան Խաչատրյանն առավել հավանական համարեց, որ Ադրբեջանում որոշում ընդունվի, որ Ղարաբաղից դուրս եկած մարդիկ ստանան վերոնշյալ անձնագրերը:
Նրա համոզմամբ` հակամարտության կարգավորման փուլային տարբերակը չի կարող լավ լինել Հայաստանի համար, «եթե հաշվի առնենք, որ մեր նպատակը հորիզոնի վրա է, իսկ հորիզոնը, ինչքան մոտենում ենք, այնքան հեռանում է: Իսկ նրանք, փաստորեն, այսօր են ստանալու այն, ինչ ստանալու են»,- ասաց Վադան Խաչատրյանը:
Առաջինը փախան խաղաղապահները
Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղության ապահովման միջազգային երաշխիքներին` Վարդան Խաչատրյանն ասաց, որ միջազգային երաշխիքների չաշխատելու դեպքեր շատ կան: Օրինակ` Հարավսլավիայի դեպքում, որտեղ տեղակայված էին գերմանացի խաղաղապահներ, որպեսզի խորվաթներին թույլ չան հարձակվել սերբերի վրա:
«Առաջին կրակոցների հետ գերմանացիները փախան: Գերմանիայից բերված բանակ է, գերմանացի զինվորներ են, որոնք ցանկություն չունեն կյանքները դնել այդտեղ: Ընդ որում` այնտեղ համեմատաբար ավելի տանելի հարաբերության պայմաններ են: Մեզանում համեմատաբար ավելի անտագոնիստական են հարաբերությունները»,- ասաց բանախոսը:
Որտեղի՞ց է խնդրի բացառիկ կարևորությունը
«Ժառանգության» պատգամավորը նշեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը ձևավորվել է Արցախյան հիմնախնդրի շուրջ և այդ պայքարի շրջանակում, այստեղից էլ` այդ խնդրի բացառիկ կարևորությունը և ազդեցությունը ամեն ինչի վրա: Կուսակցության համոզմամբ` ներկայումս ամենակարևոր խնդիրը Արցախի մասնակցությունն է բանակցություններին, իսկ այդ մասնակցությունը ապահովելու ամենակարճ ճանապարհը Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ չե՞ն կիրառվի, և երկիրը մեկուսացման սպառնալիքի տակ չի՞ հայտնվի, եթե ճանաչի ԼՂՀ անկախությունը` Վարդան Խաչատրյանը նշեց, որ պատմական բազմաթիվ այդպիսի նախադեպեր կան, որոնք չեն հանգեցրել նման պատժամիջոցների և սպառնալիքների` Էրիթրեայից սկսած, վերջացրած Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ:
Ըստ պատգամավորի` մինչ վրաց-ռուսական 5-օրյա պատերազմն էլ պարզ էր, որ ընթանում է անկախության ճանաչման գործընթաց` մոտավորապես նման Կոսովոյին: Ընդ որում, երբեք չպետք է պատկերացնել, որ միջազգային իրավունքի առումով ճանաչումն անթույլատրելի է: Մի երկրի տարածքի զատումը «միջազգային իրավունքի արդյունք է»:
«Չկա այնպիսի մի երկիր, որը, գաղութացումից դուրս գալով, չի անցել այդ նույն ճանապարհը` սկսած ԱՄՆ-ից: Այսինքն` եթե նա Անգլիայի դոմինիոն էր, ուրեմն պետք է մինչև այսօր մնացած լիներ Անգլիայի դոմինիոն, որպեսզի միջազգային իրավունքը չխախտվեր: Բայց այն խախտվում է պարբերաբար, ամեն անգամ: Եվ հիմա, քանի որ բազմաթիվ համանման խնդիրներ կան, առավել հավանականն է, որ մեր դեմ ևս, իհարկե, չէր կիրառվի պատժամիջոց, որովհետև պետք է լինի նախադեպ, որ կիրառվի: Իսկ այսպիսի նախադեպ հիշու՞մ ենք մենք: Ռուսաստանը ճանաչել է, նրա դեմ ի՞նչ սանկցիաներ են իրականացվել: Թուրքիան ճանաչել է Կիպրոսի թուրքական հատվածը, սանկցիաներ առայժմ չենք տեսնում: Առայժմ տեսնում ենք հակառակը, որ Թուրքիան թույլ չի տալիս, որ հունական հատվածի նավերը մտնեն իր ծովային` սահմանային ջրերը»,- ասաց Վարդան Խաչատրանը:
Նա նշեց, որ իր «պտուղները» տվեց նաև «միջազգային առումով անթույլատրելի թուրքական ագրեսիան Հայաստանի դեմ»` Հայաստանին շրջափակման ենթարկելը, որը վերացնելու դիմաց ինչ-որ զիջումներ են ուզում ստանալ Հայաստանից: «Այսինքն` միջազգային հարաբերություններում հաստատվեց, որ այս գործելակերպը բերում է հաջողության»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել