«Առավոտ». Ըստ ՀԱԿ-ի անդամի` երկխոսությունը չի լուծի առկա խնդիրները
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, թերթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է արդյոք, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել այն խնդիրները, որոնք հռչակել է ՀԱԿ-ը` ասաց. «Չեմ գտնում, թե այդ բանակցությունները կլուծեն այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի ներքաղաքական կյանքում, և որոնց համար մենք պայքարում ենք քանի տարի: Արդեն երևում է, որ երկխոսությունը չի տալու պատասխանն այն հարցերի, որոնք 3 տարուց ավելի մտահոգում են մեր հասարակությանը, և միջազգային կառույցներին` ինչու՞ եղավ մարտի 1-ը և այլն:
Եթե մեկն ասի, թե այդ երկխոսությունը երաշխիք կտա, որ լավ անցնեն նոր ընտրությունները` չեմ հավատա, քանի որ, ի վերջո, վերացված չեն պատճառները` իրենց պաշտոններում են այն մարդիկ, որոնք կեղծում էին կամ գործեր սարքում` մարդկանց դատապարտելով իրենց քաղաքական հայացքների համար և այլն: Ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, և սրա մասին ընդհանրապես չի խոսվում: Մարդիկ կան, որոնք ասում են` կտեսնենք, ի վերջո, ժամկետ կա մինչև սեպտեմբեր, գոնե կասենք, թե մեր կողմից փորձեցինք: Այդ տեսակետը կա, և ես ընդունում եմ այն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել