Հարձակվողները ծեծել են ՎՏԲ բանկի մասնաճյուղի կառավարչին
ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունը նոր տեղեկություններ է հայտնել այսօր առավոտյան ՎՏԲ բանկի Բաղրամյան մասնաճյուղի վրա կատարված հարձակման մասին:
Ըստ հաղորդագրության` հուլիսի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող Հայխնայբանկի 4-րդ մասնաճյուղից օգնություն են խնդրել:
Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ` 1954 թ. ծնված Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի:
Սեդա Հ.-ն տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել