HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ

Jaoi-Sargsyan_23.07.09Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը: Երկրի ղեկավարը ողջունել է Բանկի արագ արձագանքը եւ հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Հյուսիս-հարավ երկաթուղու, Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար: Փոխնախագահ Ժաօն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ: Բարձր գնահատելով Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ձեւավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը եւ տպավորված է դրանց ընթացքից: Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները: Կարեւորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաեւ մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը: Նախագահ Սարգսյանը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար  էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաեւ կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter