HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մովսես Հակոբյան. «Առանց ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտման հարցն անհնարին է լուծել»

m-hakobyan_23.07.09Վերջին շրջանում լուրջ քննարկման առիթ են դարձել հրապարակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են նաեւ ազատագրված տարածքների հանձնում: «Ինչպիսի±ն է Ձեր դիրքորոշումն այդ տարածքների հանձնման վերաբերյալ»,-այս հարցն է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ուղղվել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին: Ի պատասխան նա հիշեցրել է, որ պաշտպանության նախարարությունն արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում: Նախարարը Մադրիդյան սկզբունքներն ընդամենը առաջարկներ է համարում, այլ  ոչ թե փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի: Եւ քանի դեռ Ղարաբաղը հիմնախնդրի կարգավորման բանակցություններին չի մասնակցում, եւ դրանք ընթանում են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, նախարարը գտնում է, որ ոչ մի զիջման մասին չպիտի խոսել: «Բոլորն էլ հասկանում են, որ առանց ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտման հարցն անհնարին է լուծել»,-ավելացրել է նա: Պատասխանելով վերջերս ադրբեջանական կողմն անցած երկու հայ զինվորների մասին հարցին Մովսես Հակոբյանը տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե իբր այդ զինվորները կանխամտածված են անցել հակառակորդի կողմը: «Երկուսի վերաբերյալ էլ ծառայողական քննություն է անցկացվել, երկուսն էլ նորակոչիկներ են` դեռ երդում չընդունած: Նրանք ծառայությունից խուսափելու նպատակով փորձել են փախչել, ինչի  արդյունքում շփոթվել են եւ հայտնվել հակառակորդի կողմում»,-հայտնել է նախարարը, որը միաժամանակ տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում` զինվորներին հետ բերելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter