HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎՏԲ» բանկի մասնաճյուղը թալանել են վրացիները

Ավազակային հարձակումը բացահայտվել է

Ոստիկանության կայքէջը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, արդյունավետ համագործակցելով ԱԱԾ Բագրատաշենի մաքսային կետի սահմանապահների հետ` հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1971 թ. ծնված Ռևազ Գուլբատաշվիլին, 1972 թ. ծնված Թինաթին Դավիթաշվիլին և 1976 թ. ծնված Դավիթ Աբուլաձեն: Վերջինիս հորեղբոր որդին` 1976 թ. ծնված Գելա Աբուլաձեն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

Բերման ենթարկվածների մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 3800 դոլար և 6000 ռուբլի, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սև ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքներ և այլն: Ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման տակ հանցախմբի անդամները խոստովանել են, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակումը կատարել են իրենք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց կողմից կատարված այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղից օգնություն են խնդրում: Պարզվել է, որ ժամը 9.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ Սեդա Հովհաննիսյանին և  հափշտակելով 3 միլիոն 913.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի: Սեդա Հովհաննիսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter