Մալթայի հայ համայնքը գրանցվել է
Հուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Հիլթոն» հյուրանոցում կանցկացվի վերջերս պաշտոնապես գրանցված հայ համայնքի առաջին համաժողովը, որի ընթացում էլ կընտրվի համայնքի ղեկավարը:
Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ կառույցն արդեն գործարկել է իր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պաշտանական www.malta-armenia.eu կայքը: Կայքի պատասխանատու Իլոնա Սարուխանյանի տեղեկացմամբ, նախատեսվում է, որ համայնքը Վալետայում կբացի հայկական կիրակնօրյա դպրոց, ինչպես նաեւ քաղաքի փողոցներից մեկում կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Կայքի պատասխանատուի հավաստմամբ` Մալթայում ապրում է 300-350 հայ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել