«Չհաշտվել ավազակապետական վարչախմբի պարտադրած նվաստացուցիչ վիճակին»
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
Ավարտվեցին 2008թ. փետրվարի 19-ի խայտառակ նախագահական ընտրությունների, դրան հաջորդած բողոքի խաղաղ ցույցերի եւ իշխանության կողմից մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպած բարբարոսական ջարդի ու արյունոտ սպանդի առիթով ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների գործերի դատական քննությունը£ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
ա) Շուրջ մեկուկես տարի վարչախմբի կողմից ընդդիմության եւ ողջ ժողովրդի դեմ բոլոր բնագավառներում վարվում է բացահայտ ու զանգվածային պետական ահաբեկչության քաղաքականություն£
բ) Երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ կյանքը պաշտպանելուª Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն ապօրինի վարչախմբի ձեռքին վերածվել են բութ մի գործիքի£ Նրանց հիմնական գործառույթը դարձել է իշխանության քաղաքական պատվերների, ապօրինի հրահանգների կատարումը, կրիմինալ փողատերերի ու պաշտոնյաների բիզնեսի պաշտպանությունը, վերջիններիս կատարած ծանրագույն հանցանքների կոծկումն ու պարտակումը£
գ) Իրավապահ մարմինները եւ դատական համակարգը օրենքի պաշտպանից վերածվել են օրինախախտների, հակաօրինական գործողություններ իրականացնողներիª որպես թիրախ ունենալով մասնավորապես քաղաքացիական կեցվածք ու դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներին£
Ոստիկանությունը ծանրաբեռնված է քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ իրականացնելու, ճանապարհները շրջափակելու եւ այլ ապօրինի միջոցներով մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքների, երթերի իրավունքները խոչընդոտելու գործով£ Միաժամանակ նրան արգելված է միջամտել իշխանության եւ կրիմինալ բիզնեսի ներկայացուցիչների կատարած հանցագործություններին£
Որպես անկախ մարմին մտահղացված Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազության ձեռքում վերածվել է ահաբեկումներով ու սուտ վկայություններ հայթայթելով կեղծ մեղադրանքներ թխող մի արտադրամասի, երիտասարդ քննիչներին այլասերող, նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկող մի մարմնի£
Դատախազությունը դարձել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքների անդամների, հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ քրեական խարդավանքների նախագծման կոնստրուկտորական բյուրո£
Ազգային անվտանգության ծառայությունը, մի կողմ թողած պետական անվտան•ության ապահովման իր հստակ սահմանված գործառույթներըª լծվել է քաղաքական խուզարկուի ստորացուցիչ գործին£
Ամենաստորացված վիճակում են դատարանները£ Նրանք ոչ թե իշխանության երրորդ ճյուղ են ներկայացնում, ոչ միայն զրկված են անկախությունից, այլ դատապարտված են լինել բռնատիրական համակարգի վերջին մի պտուտակըª որոշումներ ու դատավճիռներ ընդունել միայնումիայն նախագահականից իջեցված ցուցումներով£ Վերջին մեկուկես տարում նրանց կայացրած հարյուրավոր դատավճիռներըª զուրկ որեւէ իրավական հիմքից եւ նվազագույն ապացուցողական բազայից Հայաստանի պետականության ճակատին մնալու են որպես ամոթալի խարան£
դ) Հայաստանում չեն գործում Սահմանադրությունը եւ օրենքները, ուստիեւ խնդիրը ոչ թե օրենքների բարեփոխման, այլ օրենքների գործադրման ու կիրառման մեջ է, ինչը, սակայն անհարիր է իրավական առումով ապօրինի, բնույթով բռնատիրական իշխանության համար£ Իրավապահ մարմինների ու դատական համակարգի հետ շփվող կամ թեկուզ նրանց գործունեությունը կողքից դիտող ամեն մի քաղաքացի համակվում է անպաշտպանության, վտանգվածության, ցանկացած պահի ապօրինության ու ամենաթողության թիրախ դառնալու զգացումով, կորցնում հավատը պետության եւ պետականության հանդեպ, որպես փրկության ելք ավելի ու ավելի հակվում օր առաջ սեփական երկրից հեռանալու կործանարար մտքին ու որոշմանը£
Հայ Ազ•ային Կոնգրեսը կոչ է անում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատակիցներինª չհաշտվել ավազակապետական վարչախմբի կողմից իրենց պարտադրված նվաստացուցիչ վիճակին£ Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը ապօրինի ու ազգադավ իշխանություններից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին վերադարձվելու է իրենց արժանապատիվ դիրքը եւ դերը£
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել