HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գրքերի քանակը չի բավարարում ազատազրկվածների պահանջարկը

24_07-grqerԱզատազրկվածների գրադարանը նոր գրքերով համալրման կարիք ունի: «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության համաձայն` անկախության տարիներին գրադարնների համալրման որեւէ պետական ծրագիր չի գործում: Համալրումը երբեմն կատարվում է տարբեր բարեգործական եւ կրոնական կազմակերպությունների կողմից, այն էլ` խիստ սահմանափակ ծավալներով: ՀՀ Արդարդատության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են գրադարաններով, որոնք լի են խորհրդային գաղափարախոսություն քարոզող գրականությամբ: Պատճառն այն է, որ այդ գրադարանները գործել են դեռեւս խորհրդային միության գոյության տարիներին: «Գրքերի քանակն ու որակը չի բավարարում ազատազրկվածների պահանջարկը: Գրադարաններում առկա գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով է, չնայած կալանավորները հիմնականում նախընտրում են հայալեզու պատմական, գեղարվեստական եւ արկածային գրականություն»,- նշված է 2008 թվականի հաշվետվության մեջ: Քրեակատարողական հիմնարկների գրադարաններում սահմանափակ քանակով օրաթերթեր եւս կարելի է գտնել, սակայն մամուլը հաճախ հնացած է լինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter